Ереван, 20.Июнь.2026,
00
:
00
ВАЖНО


Անշարժ գույքի շուկայից բխող հիմնական ռիսկը շարունակում է մնալ գրավի իրացվելիությունը

ОБЩЕСТВО

Հայաստանի անշարժ գույքի շուկայում 2014 թվականից ի վեր գները պահպանվել են գրեթե նույն մակարդակում, իսկ առուվաճառքի գործարքների թիվը նվազել է: 2016 թվականին` 2015-ի համեմատ, Երևանում և հանրապետության այլ քաղաքներում բազմաբնակարան բնակելի շենքերի բնակարանների շուկայական միջին գինը 1 մ քառակուսի մակերեսի հաշվարկով բարձրացել է 0.3%-ով:

Ինչպես տեղեկացնում է ՀՀ կենտրոնական բանկի հրապարակած 2016 թվականի ֆինանսական կայունության հաշվետվությունը, բանկերը շարունակել են անշարժ գույքի գրավով ապահովված հիփոթեքային վարկերի համար վարկ/գրավ հարաբերակցությունը պահպանել 60-80% միջակայքում, ինչն էականորեն զսպել է անշարժ գույքի գների հնարավոր տատանումներով պայմանավորված վարկային ռիսկը:

Անշարժ գույքի շուկայից բխող հիմնական ռիսկերից շարունակում է մնալ գրավի իրացվելիության ռիսկը, քանի որ բանկերի կողմից որպես գրավ վերցված անշարժ գույքի բարձր ծավալների պայմաններում դիտարկվել է անշարժ գույքի, այդ թվում` բնակարանների առուվաճառքի գործարքների քանակի նվազում: Մասնավորապես, Երևանում, որին բաժին է ընկնում գրավադրված անշարժ գույքի գերակշիռ մասը, անշարժ գույքի առուվաճառքի և բնակարանների առուվաճառքի գործարքների քանակը նվազել է համապատասխանաբար 7.3%-ով և 4.0%-ով:

Անշարժ գույքի առուվաճառքի գործարքների հիմնական մասը կազմում են առաջնային շուկայից բնակարանների ձեռքբերումները` պայմանավորված 2015 թ. հունվարի մեկից ուժի մեջ մտած «Եկամտային հարկի մասին» ՀՀ օրենքում կատարված փոփոխություններով: Ըստ ՀՀ ԿԲ իրականացրած եռամսյակային հարցումների` բանկերի համար գրավի իրացվելիության ռիսկը համեմատաբար բարձր է արտադրական նշանակության անշարժ գույքի, ինչպես նաև ՀՀ մարզերում և Երևանի ծայրամասերում գտնվող բնակարանների մասով:

2016 թվականին 2015-ի համեմատ, բանկերի և վարկային կազմակերպությունների կողմից տրամադրված անշարժ գույքի ձեռքբերման վարկերի ծավալը և քանակը աճել են համապատասխանաբար 4.7% և 7.5%-ով: Միևնույն ժամանակ, գրանցվել է անշարժ գույքի ձեռքբերման վարկային պորտֆելի բարելավում. անշարժ գույքի ձեռքբերման «չաշխատող» վարկերի մասնաբաժինն ընդհանուր անշարժ գույքի ձեռքբերման վարկերում նվազել է 0.2 տոկոսային կետով և կազմել 5.7%:

Տարվա ընթացքում 20.8%-ով ավելացել է բնակելի և ոչ բնակելի շենքերի շինարարության վարկավորումը, որի գծով ևս գրանցվել է վարկային պորտֆելի բարելավում: Մասնավորապես`բնակելի և ոչ բնակելի շենքերի շինարարությանն ուղղված «չաշխատող» վարկերի մասնաբաժինը վերոնշյալ ոլորտին տրամադրված վարկերի մեջ նվազել է 3.4 տոկոսային կետով և կազմել 6.7%:

2015 թ. համեմատ 2016 թ. անշարժ գույքի շուկայում ցածր ակտիվության մակարդակի պայմաններում 19.4%-ով նվազել են շահագործման հանձնված բնակելի շենքերի ընդհանուր ծավալները: Ընդ որում` նվազել են ինչպես կազմակերպությունների, այնպես էլ բնակչության միջոցներով ֆինանսավորվող բնակելի շենքերի գործարկման ծավալները` համապատասխանաբար 5.3% և 27.2%-ով: Բնակչության միջոցներով ֆինանսավորվող բնակելի շենքերի գործարկման ծավալների առավել արագ տեմպով նվազման հետևանքով նվազել է դրանց մասնաբաժինը գործարկված բնակելի շենքերի ընդհանուր ծավալում և կազմել 58.0% (2015 թվականիÕ ¶` 64.2%): Շենքերի շինարարությամբ զբաղվող կազմակերպությունների մեծ մասի համար անշարժ գույքի շինարարությանը խոչընդոտող հիմնական գործոնը շարունակում է մնալ պահանջարկի նվազումը: Այսպիսով` անշարժ գույքի շուկայի ակտիվության ցածր մակարդակը սահմանափակել է ֆինանսական հաստատությունների` անշարժ գույք հանդիսացող գրավի առարկայի իրացման հնարավորությունները, այնուամենայնիվ, անշարժ գույքի գների տատանումները նշանակալի չեն եղել ֆինանսական համակարգի կայունության համար:

Административный суд признал бездействие полиции незаконным«Добро пожаловать домой»: визит Мхитаряна в Академию футбольного клуба «Пюник»В Армении состоится 6-й международный летний фестиваль современного танца SumMeetUcom — технологический партнер «Кубка Стрит Бол Армения 2026» Арестованный Давид Казинян подал иск против ЦИКПосол Армении в США и директор фонда кардинала Агаджаняна обсудили возможности сотрудничестваВ Великобритании арестовали столкнувшего ребенка в вольер с крокодилами мужчинуТрамп заявил, что ожидает полного прекращения огня на всех фронтах, включая Ливан и ИзраильЗатулин: Мы не принимаем результаты выборов в Армении, но будем работать с ней и дальшеАрмения — Албания 3:0: после разгрома Азербайджана — следующая уверенная победа Австралия выделит Украине еще $70 млн на покупку оружияIdram и Glovo подписали меморандум о сотрудничестве в БарселонеТоп-направления для путешествий в 2026 году: IDBankВице-спикер ММ: Возвращение в Западный Азербайджан не является территориальной претензией к Армении Азиз Алекберли: Армения должна создать условия для возвращения западных азербайджанцев Ucom и Impact Hub Yerevan продолжают поддерживать развитие зеленых стартапов в Армении Почему Пашинян так спешит? «Паст»По меньшей мере 700 000 человек уже высказали свое мнение: «Паст»«Если завтра границы снова откроются, нашему товару не будет места на этом рынке»: «Паст»Юридический «беспредел»: как пытаются «переварить» нарушения на выборах? «Паст»Армения — Азербайджан 3:0: блестящий старт наших теннисисток в Кубке Билли Джин Кинг Moody’s Ratings подтвердило рейтинги Юнибанка на уровне B1 со стабильным прогнозомPolitico: Трамп согласился усилить давление на РФ для завершения войны в обмен на помощь Европы с разминированием Ормузского проливаВТБ (Армения): Мгновенные переводы в Россию становятся всё популярнееAl Arabiya English представил 14 пунктов соглашения между США и ИраномFT: ЕС готовит экстренные меры торговой поддержки для Армении после российских импортных запретовИран начал экспорт нефти после прекращения американской блокадыВ реке Памбак обнаружено тело 7-летней девочкиРоссельхознадзор объяснил ограничения на ввоз армянской сельхозпродукции«Не верь глазам своим»: IDBank предупреждает о мошенничестве с использованием дипфейковСильный состав и большие надежды: сборная Армении завтра выступит против сборной АзербайджанаРаспад и дискредитация всех институтов: «Паст»Как активный гражданин провалил план властей по подсчету голосов: «Паст»До 30% idocin в бассейнах: Idram&IDBank«Плодосбор» обещаний: как власть в очередной раз бросает крестьянина на пороге экономического хаоса: «Паст»Moody’s подтвердило кредитный рейтинг ЗММК на уровне B2 со стабильным прогнозомЦИК лишает права голосования: кража мандатов с откровенным цинизмом: «Паст»Вышла книга Дмитрия Писаренко о реальных событиях Карабахских войнПосол Германии в Азербайджане назвал мирный процесс между Арменией и Азербайджаном ключевым достижением регионаТрамп: Иран не будет взимать плату за проход через Ормузский проливЧМ-2026: Месси выйдет в стартовом составе сборной АргентиныАнна Акопян отправляется в США в статусе супруги премьер-министра Армении«Teach For Armenia» - бенефициар июня инициативы «Сила одного драма» Роза ветров. Анонс. 1-ый выпуск. Цикл передач Алиев: «Маршрут Трампа» станет вкладом в устойчивый мир и сотрудничество в регионеРынок акций США вырос в пятницу в ожидании урегулирования конфликта на Ближнем ВостокеРоберту Кочаряну запретили выезд из АрменииВ Иране раскрыли 14 пунктов мирной сделки с СШААрмения лишена демократии – диктатура против народа: Нарек КарапетянТвой голос украли. защити свой выбор. Всеармянский фронт