Քաթարում կանցկացվեն Հայաստանի օրեր
ОБЩЕСТВОՔաթարում Հայաստանի օրեր կանցկացվեն, իսկ Գերմանիայում շնորհանդեսի միջոցով կցուցադրվի Հայաստանի զբոսաշրջային արդյունքը: ՀՀ զբոսաշրջության պետական կոմիտեն շարունակում է Հայաստանի զբոսաշրջության զարգացմանն ուղղված ռազմավարությունը: Կոմիտեի նախագահ Զարմինե Զեյթունցյանի խոսքով՝ Հայաստանի ճանաչելիությունն աշխարհում թույլ է, և հիմա աշխատանքներ են տարվում մեր երկրի բրենդինգի վրա: «Մենք առաջին հերթին նպատակ ունենք Հայաստանը ներկայացնելու որպես պատմամշակութային երկիր: Երկիր, որն առաջինն է ընդունել քրիստոնեությունը»,– ասաց նա:
Զեյթունցյանի խոսքով` Հայաստանը աշխարհում ներկայացնելու գործիքներից մեկը կոմիտեն իրականացնում է մեդիայի միջոցով: «Մենք հրավիրում ենք տարբեր երկրների լրագրողների, բլոգերների, շրջելու Հայաստանում: Շուտով Հնդկաստանից և Ֆիլիպիններից մեդիաոլորտի ներկայացուցիչներ կայցելեն մեր երկիր»,– ասաց Զեյթունցյանը` հավելելով, որ Հայաստանը տարբեր թիրախ երկրներում ներկայացվում է շնորհանդեսների միջոցով:
1
«Бесплатные бонусы в играх»: IDBank предупреждает о кибератаках на школьников
2
IDBank представляет новую карту Mastercard World с преимуществами для путешествий и специальной акци...
3
ЕАЭС со временем будет расширяться. Когда-нибудь это поймёт и рядовой армянин, но будет уже поздно
4
Платформа Rate.Trading на Seaside Startup Summit: IDBank представил инновационное решение
5
ВТБ (Армения): вклад «Стабильный» — до 10% годовых и оформление в мобильном приложении



