Ереван, 25.Май.2026,
00
:
00
ВАЖНО


Գլխավոր դերում՝ Դոնալդ Թրամփ

МЕЖДУНАРОДНОЕ
Եվ այսպես, Բրյուսելում ավարտվեց ՆԱՏՕ–ի անդամ երկրների կարճատև գագաթնաժողովը, որտեղ գլխավոր դերակատարումը, հասկանալի պատճառով, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին էր վստահվել: Ի վերջո, ալյանսի հավաքը դեռ տարվա սկզբին էր նախատեսվել: Սակայն, հաշվի առնելով այն հանգամանքը, որ ԱՄՆ նախագահը պաշտոնապես չէր անցել իր պարտականությունների կատարմանը, նաև՝ մտահոգել էր բոլորին՝ նախընտրական շրջանում ՆԱՏՕ–ն հնացած և անպետք կառույց որակելով, որոշվել էր գագաթնաժողովի անցկացումը տեղափոխել մայիս, Թրամփին հնարավորություն տալով նախ՝ վարժվել իր աթոռին, ապա նաև՝ կոնկրետանալ ՆԱՏՕ–ի հետ հարաբերությունների հարցերում:
 
Թրամփը, սակայն, որևէ նորություն կամ թարմ շունչ չբերեց Բրյուսել, եթե առանձին կուրիոզներ հաշվի չառնենք (օրինակ՝ լուսանկարվելիս այս ու այն նախագահին քաշքշելը կամ խոստովանությունը, որ արաբական երկրների ղեկավարներն ու հատկապես սաուդի իմաստուն թագավոր Սալմանն իրեն խոստացել են այլևս չֆինանսավորել ահաբեկչությունն ու այն գաղափարները, որոնք ահաբեկչություն են ծնում…): Նրա այցը համընկավ մանչեսթրյան ահաբեկչության հետ, հետևաբար, ինչպես և սպասվում էր, հիմնական սլաքները նույնպես ահաբեկչության դատապարտման, նաև՝ ՆԱՏՕ–ի միջոցով հակաահաբեկչական պայքար ծավալելու հարցերին ուղղվեցին: Խնդիր, որի իրականացման ճանապարհն այսօր էլ Թրամփի տեսանկյունից նույնն է: Այն է՝ պահպանել ՆԱՏՕ–ի կանոնադրությունը (անցյալ տարվա տվյալներով պարտավորված ծախսերը 28 անդամներից կատարել են միայն 5–ը՝ Միացյալ Նահանգները, Բրիտանիան, Լեհաստանը, Էստոնիան և Հունաստանը), և բավարար՝ գոնե եվրոպական երկրների ՀՆԱ–ի 2% չափով ֆինանսավորել կաոույցը, արդարացի գտնվելով միմյանց և ամերիկյան հարկատուների նկատմամբ, որոնք, ըստ Թրամփի, իրենց պարտավորությունները մի բան էլ ավելիով են կատարել:
 
Ճիշտ է՝ ամերիկյան հանրության և քաղաքական գործիչների մի ստվար զանգված դժգոհ է Թրամփի ելույթից և, դատելով The Washington Post թերթում բացված հատուկ սյունակից, նույնիսկ հանրապետականների մի մասն է Թրամփի բրյուսելյան ելույթը խայտառակություն որակում՝ խոսելով առևտրի, կլիմայական խնդիրների, այսինքն՝ բոլոր այն հարցերի վերաբերյալ, որոնք կամ ուշադրության չեն առնվել, կամ, ինչպես Եվրամիության խորհրդի ղեկավար Դոնալդ Տուսկն էր նշել, տարաձայնությունների առիթ էին դարձել: Սակայն, քիչ չեն նաև նրանք, որոնք հպարտությամբ են խոսում Թրամփի կողմից ամեն բան իր տեղը դնելու և եվրոպական ձրիակերությանը վերջ տալու՝ ամերիկյան նոր դիրքորոշման վերաբերյալ:
 
Առանձին խնդիր էր նաև Ռուսաստանը, որին չնայած Թրամփը ՆԱՏՕ–ի սահմաններին առկա սպառնալիք որակեց, սակայն, Եվրոպայի տեսանկյունից՝ նաև հերթական անհամաձայնության առիթ դարձավ, ինչն, իհարկե, առնվազն զարմանալի էր: Այս պահին թե՛ Եվրամիությունը, թե՛ Նահանգները շատ կոնկրետ պատժամիջոցներ են կիրառում Մոսկվայի նկատմամբ, և այս պայմաններում էլի՛ ինչ միասնություն էր պետք Եվրոպային՝ ընդդեմ Կրեմլի, անհասկանալի է: Ընդ որում, այն հաստատ գագաթնաժողովի միակ անհասկանալի դրվագը չէր: Շատ ավելի տարօրինակ էր գագաթնաժողովի հիմնական ուղերձը, որ հնչեց դաշինքի գլխավոր քարտուղար Յենս Սթոլթենբերգի խոսքում: Վերջինս սկզբում հայտարարեց, թե ՆԱՏՕ–ն պաշտոնապես կընդգրկվի ԴԱԻՇ–ի դեմ՝ Կոալիցիայի հակաահաբեկչական պայքարում, այնուհետ հավելեց, թե ընդգրկվել՝ չի նշանակում, որ ՆԱՏՕ–ն անմիջականորեն կներգրավվի նաև մարտական գործողություններում:
 
Խոստովանենք՝ կատարյալ նոնսենս է, որովհետև, նախ՝ դաշինքի անդամ շատ կարևոր երկրներ, ճիշտ է՝ որպես առանձին պետություններ, բայց արդեն իսկ մասնակցում են իսլամիստների դեմ պայքարին: Իսկ եթե խոսքը կառույցի մասին է՝ հենց սկզբից էլ այն Կոալիցիային օգնում էր զինվորական խորհրդականներով, հետախուզական օդանավերի թռիչքներից ստացված նյութերով, վարժական ծրագրերով և այլն: Ի՞նչ է փոխվելու այս հայտարարությունից հետո, եթե ալյանսը անմիջական մարտական գործողություններում չի ներգրավվելու:
 
Армения может стать ключевым транзитным узлом между Россией, Ираном и Азией Не по закону, а по указанию одного человека: «Паст»Хаос в системе образования продолжается: стресс как для учеников, так и для учителей։ «Паст»Наряду с антироссийскими настроениями, работа в российских ВУЗ-ах: «Паст»Аннулирует ли ЦИК регистрацию Никола Пашиняна? «Паст»Выиграй путешествие в Париж с картой Юнибанка Love Is… Учись играя: серия игр по финансовой грамотности совместно с Idram, IDBank и «Новости-Армения»Армянские параармрестлеры завоевали 17 медалей и установили мировой рекорд в БудапештеПрокурор подал в ЦИК ходатайство о разрешении на возбуждение уголовного дела в отношении ТеванянаЧетыре Вардапета станут епископамиUcom и Инновационный центр Microsoft запускают совместную образовательную программу по кибербезопасностиНационально-гражданское объединение «АйаКве» выступило со срочным заявлениемРИА Новости: Армения лишится 90% доходов от экспорта цветов, если потеряет российский рынокВо Франции заявили, что допрасходы из-за ситуации с Ираном превысили €6 млрдЭксперты предупреждают: разрыв с ЕАЭС может привести Армению к кризису Юниспорт – обладатель Кубка Армении по футзалуВкус отвержения: «Паст»Лето начинается с холодного кофе, особенно если он приносит бонусы: Idram&IDBank Какое решение примут в ЕАЭС по вопросу Армении? «Паст»ВТБ (Армения) улучшает условия по кредитам под залог недвижимости Что ждёт тех, кто скрывает преступления, после смены власти? «Паст»Экономический рост Армении во многом обусловлен членством в ЕАЭС: РПА за развитие союзнических отношений с РФ как в рамках ЕАЭС,так и в двустороннем формате.Эдуард ШармазановДоказательств нет: шестерых россиян держат за решеткой в Армении по абсурдному обвинению в шпионаже Трамп: под бальным залом Белого дома строят шестиэтажный бункер с госпиталемFT назвала Меркель и Драги кандидатами на роль переговорщика ЕС с РоссиейБудущее Армении начинается с твоего участия в выборах Генрих Мхитарян намерен продолжить карьеруTeam Holding объявляет о начале третьего заключительного этапа размещения долларовых облигаций; размещение осуществляет Freedom Broker Armenia ЕК завершила переговоры о выделении Украине в середине июня €3,2 млрдЮнибанк запустил биометрическую идентификацию в приложении UNIMobile Аэропорт Вильнюса остановил работу из-за объявления воздушной тревогиЗахарова назвала цинизмом обвинения Запада в том, что РФ «ведут кампанию» против ПашинянаКамо Айрапетян дал интервью о парламентских выборах в Армении «Юниспорт» вышел в финалы Кубка Армении по футзалу и Премьер-лиги Армении Запах поражения: «Паст»Для разгрузки дорожного движения в Ереване Самвел Карапетян обсуждает необходимость строительства кольцевой автомобильной дороги и 9 новых станций метро: «Паст»Для власти закона не существует։ «Паст»IDBank — стратегический партнёр «Women in Leadership Forum & Awards 2026»Юнибанк запустил онлайн-оформление зарплатных картПри поддержке Ucom в Армении прошла региональная гонка FPV-дронов Западной АзииВыборы или плебисцит по сдаче Армении? МИД Ирана призвал ближневосточные страны извлечь уроки из последних событийYomiuri: Япония развернет беспилотники с радарами для наблюдения в Тихом океанеСпецпосланник США по Гренландии Джефф Лэндри прибыл в столицу острова НуукFT: энергокризис из-за конфликта на Ближнем Востоке вступает в новую фазуРубен Варданян выдвинут на Премию имени Вацлава Гавела в области прав человека 2026 годаТотально используя административный ресурс, он «ненавидит» административный ресурс? «Паст»Почему он всё больше демонстрирует нервозное поведение. «Паст»Идеологическая подготовка нового давления на Армению. «Паст»Юнибанк предлагает оформить карты со скидкой 50% в выходные дни