Լուսինե Բադալյանն ու Օլգա Այվազյանը համադասարանցիներ են եղել. Լուսինեի երկրպագուի խենթությունն ու Օլգայի կազմակերպած մեծ փախուստը դպրոցում
ЛАЙФLife.tert.am-ը գրում է.
Հաղորդավարուհի Լուսինե Բադալյանն ու երգչուհի Օլգա Այվազյանը համադասարանցիներ են եղել։ 21 տարի առաջ դպրոցն ավարտած աղջիկները չէին պատկերացնում, որ հետագայում նույն ասպարեզում են աշխատելու և հայտնի մարդ են դառնալու։ Եթե Օլգան երազում էր երգչուհի դառնալու մասին, Լուսինեն, առհասարակ, այլ ուղղությամբ էր տեսնում իր ապագան։
Լուսինեին և Օլգային կապում են դպրոցական անվերջ չարաճճիությունները։ ՆրանքTert.am Life–ին են պատմել մանկության տարիների հետաքրքիր դրվագները։ Լուսինեն նշում է, որ իրենք հաճախ էին իրար խառնում դպրոցը։ Աղջիկները եղել են դասարանի ոչ միայն լավ սովորող, այլև ամենաակտիվ ու չարաճճի աղջիկները։ Օլգան հիշում է, որ Լուսինեի հետ ավելի մտերմացել են 8–րդ դասարանից, թեև առաջին իսկ դասարանից իրար հետ են սովորել։
«Մենք դպրոցի չարաճճի, բայց և շատ սիրված երեխաներից էինք։ Շատ զվարճալի դպրոցական տարիներ ենք ունեցել։ Երբ ինչ-որ բան էր լինում, կիզակետում ես ու Լուսինեն էինք հայտնվում։ Հիմա ուշ–ուշ ենք հանդիպում, սակայն շատ ջերմ հարաբերություններ ունենք։ Մենք ավելի շատ մտերմացանք 8–րդ դասարանից հետո։ Համալսարանում էլ էինք հաճախ հանդիպում, որովհետև Լուսինեն սովորում էր Պատմաբանական, ես` Բանասիրականն ֆակուլտետում»,– ասաց Օլգան։
Լուսինեն էլ նշեց, որ ունի ընկերուհի, որի հետ առաջին դասարանից առ այսօր քույրերի պես ենք. «Բարձր դասարաններում Օլգան էլ մտավ մեր խմբավորման մեջ։ Քանի որ համ լավ էինք սովորում, համ չարաճճի էինք, դասատուները մեզ շատ էին սիրում և մեր չարաճճիությունները համով էին ընկալում»։
Օլգան չէր պատկերացնում, որ դասընկերուհին կհայտնվի այս ասպարեզում և կդառնա հայտնի հաղորդավարուհի, իսկ ահա իրեն միշտ տեսել է որպես երգչուհի։ «13 տարեկանից ստեղծագործում էի և երազում էի դառնալ երգչուհի, սակայն չէի պատկերացնում, որ Լուսինեին այս ասպարեզում կհայտնվի։ Նա շատ խելացի ու կարդացած է, բայց իրեն այլ կերպ էի պատկերացնում։ Շատ ուրախ եմ իր համար»,– նշեց Օլգան։
Լուսինեն գիտեր, որ Օլգան երգչուհի է դառնալու։ Նույնիսկ հիշում է, որ իրենց Վերջին զանգի միջոցառումը վերածվել էր Օլգայի մենահամերգի։) «Այդ ժամանակ արդեն երևում էր, որ նա երգչուհի է դառնալու։ Ոչ ոք չզարմացավ, որ նա սկսեց երգել մեծ բեմերում»,– նկատեց նա։
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։



