«Լա բոհեմ»-ում դասական բալետը կներկայացվի ժամանակակից մոտեցմամբ
КУЛЬТУРА
Հանրահայտ շանսոնյե, հասարակական գործիչ, բանաստեղծ Շառլ Ազնավուրին նվիրված «Լա Բոհեմ» բալետի պրեմիերան տեղի կունենա մայիսի 29-ին Ալ.Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում: Այն բեմադրվել է Ազնավուրի 12 երգերի հիման վրա: Ներկայացման մասին մայիսի 26-ին լրագրողների հետ հանդիպմանը խոսեցին «Լա Բոհեմ» բալետի սցենարÕ « հեղինակ, բեմադրող-խորեոգրաֆ Ռուդոլֆ Խառատյանը և Ալ.Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի գեղ. ղեկավար Կոնստանտին Օրբելյանը:
«Ընտրվել են Ազնավուրի այն գործերը, որոնք, իմ կարծիքով, համապատասխանում են բալետային ներկայացման ներքին դրամատուրգիային: Պետք է ընդգծեմ, որ երգերն ընտրելիս, սցենարը գրելիս խորհրդակցել ենք նաև շանսոնյեի հետ»,- նշեց Ռուդոլֆ Խառատյանը:
Նրա խոսքով` ինքը ժամանակակից մոտեցում է կիրառել բալետը բեմադրելիս: Արվեստասերները բեմում կտեսնեն հեծանիվներ, անվաչմուշկներ: «Մտածում էի, թե դասական պարի հետ ժամանակակից ո”ր պարային ձևերը կհամապատասխանեն: Գտա յուրահատուկ լուծումներ: Հեծանիվներն ու անվաչմուշկները մեծ քաղաքների միջավայր են ստեղծում, ինչը մոտ է հանդիսատեսին: Ցանկացա, որ նրանք իրենց հարազատ բան գտնեն բալետում: Կարծում եմ`դա կնպաստի, որ երիտասարդները սիրեն ու հետաքրքրվեն բալետային արվեստով»,-ասաց Խառատյանը:
Նա հավելեց, որ բալետային շարժումները գրեթե նույնն են մնացել, սակայն փոխվել են տեմպը, ռիթմը, արտահայտչամիջոցները:
Խորեոգրաֆը շեշտեց, որ իր համար կարևոր էր ստեղծել մի բալետ, որն առաջ մղեր բալետային մտածելակերպը, քանի որ բալետային կատարումն ու բալետային մտածելակերպը տարբեր բաներ են, և դրանք պետք է զուգահեռ առաջ գնան:
«Ես ոգևորված եմ, և ինձ շատ է դուր գալիս այս նախագիծը: Կարծում եմ, որ այն հետաքրքիր կլինի ոչ միայն Հայաստանի, այլև ողջ աշխարհի համար, քանի որ Շառլ Ազնավուրին բոլորն են սիրում: Ներկայացման մեջ հետագայում հավելումներ կլինեն. առաջին մասում կներկայացնենք Միշել Լեգրանի «Շերբուրգյան հովանոցներ» ֆիլմի երաժշտության վրա հիմնված բեմադրություն»,-ընդգծեց Կոնստանտին Օրբելյանը:
«Լա բոհեմը» ժամանակակից բալետի լեզվով ներկայացնում է լեգենդար շանսոնյեի էությունը, ով կյանքի և սիրո ճանապարհին բազմաթիվ խոչընդոտների է բախվում, սակայն հաղթահարում է դրանք` իրագործելով իր երազանքը: Նա աստղ է դառնում:
Մեկ գործողությամբ բալետային ներկայացման դերերում հանդես կգան Գարեգին Բաբելյանը, Անդրանիկ Աբովյանը, Տաթևիկ Գրիգորյանը, Կարինա Շիկանյանը:
Բալետի պրեմիերային ներկա կլինի Շառլ Ազնավուրը: «Լա Բոհեմ»-ի առաջնախաղն ընդգրկված է «Ավրորա» մրցանակաբաշխության պաշտոնական ծրագրում:
Նշանավոր ֆրանսահայ երգիչ, երգա
Ժնևի ՄԱԿ-ի գրասենյակում և այլ




















































