Հալեպ-2017 առաջին Էքսկուրսիոն շրջագայությանն ավելի քան 300 սիրիացիներ են մասնակցել
ОБЩЕСТВОՀալեպի տարածքում մարտական գործողությունների ավարտից հետո տուրիստական տարեշրջանն Է բացել առաջին համալիր Էքսկուրսիոն շրջագայությունն աշխարհի ամենահին քաղաքում: Սիրիայի տարբեր անկյուններից ավելի քան 300 դպրոցականներ, ուսանողներ եւ թոշակառուներ դիտել են Հալեպի հին մասի հնադարյան տեսարժան վայրերը՝ Օմեյադի մզկիթը, Միջնաբերդը եւ ամֆիթատրոնը:
«Քաղաքի հին մասում տուրիստական խմբերի ուղեւորության երթուղով բացված են սննդի կետեր եւ հուշանվերների խանութներ. ներկայում Էքսկուրսիաների անցկացման հայտեր են ստացվում ներքին զբոսաշրջության գծով»,- լրագրողներին ասել Է տուրիստական ֆիրմայի սեփականատեր Սամեր Ալ Շայախը: Նա հիշեցրել Է, որ ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից աշխարհի ամենահին քաղաք ճանաչված Հալեպ նախքան պատերազմն ավելի քան յոթ միլիոն զբոսաշրջիկ Էր այցելում:
Էքսկուրսիան ավարտվել Է հնադարյան ամֆիթատրոնում երաժշտական ներկայացմամբ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
1
Считает людей взяточниками: будут ли судебные иски? «Паст»
2
Что произойдет, если Россия не признает результаты выборов в Армении? «Паст»
3
Почему Пашинян так спешит? «Паст»
4
За шесть лет фактически многое изменилось: что случилось с клятвой «не подделывать ни одного бюллете...
5
Юридический «беспредел»: как пытаются «переварить» нарушения на выборах? «Паст»



