ՄԻԵԴ-ն ամենակարճ ժամկետում կուսումնասիրի Թուրքիայում ձերբակալված գերմանացի լրագրողի բողոքը
МЕЖДУНАРОДНОЕՄարդու իրավունքների եվրոպական դատարանը ամենակարճ ժամկետում կուսումնասիրի Թուրքիայում գերմանական Die Welt պարբերականի ձերբակալված լրագրող Դենիզ Յուջելի գործը: Այս մասին ասվում է ՄԻԵԴ-ի կողմից լրագրողի փաստաբան Վեյսել Օքին ուղարկված գրության մեջ:
Փաստաթղթում ասվում է նաև, որ Յուջելի բողոքն ուսումնասիրվելու է առաջնահերթ կերպով:
Գերմանիայի ու Թուրքիայի քաղաքացի Դենիզ Յուջելը թղթակցում էր գերմանական Die Welt պարբերականին: Փետրվարի 14-ին նա ձերբակալվել, ապա փետրվարի 27-ին կալանավորվել է: Նա մեղադրվում է «ահաբեկչության քարոզչություն իրականացնելու, ժողովրդին ատելության ու թշնամանքի դրդելու մեջ»: Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նրան անվանել է «Գերմանիայի լրտես»: Ինքը` լրագրողը, հեր քել է իրեն ներկայացված մեղադրանքները:
Գերմանիայի իշխանությունները բազմիցս հորդորել են թուրքական կողմին ազատ արձակել լրագրողին և չխոչընդոտել նրա մասնագիտական գործունեությունը:



