Կոֆեինի հակաքաղցկեղային հատկությունը
ЛАЙФPast.am-ը ձեր ուշադրությանն է ներկայացնում կոֆեինի հակաքաղցկեղային հատկությունը.
Կոֆեինի դրական և բացասական հատկությունների մասին գիտնականները բազմիցս պարզաբանումներ են տվել: Չնայած դրան կոֆեինի հատկությունները կարծես անսպառ են:
Վերջին շրջանում գիտնականները մի նոր ուսումնասիրություն են իրականացրել, որի արդյունքում պարզել են, որ կոֆեինը պաշտպանող հատկություն ունի. այն ի վիճակի է չեզոքացնել ուլտրամանուշակագույն ճառագայթների վնասակար ազդեցությունը և նվազեցնում է մաշկի քաղցկեղի առաջացման հավանականությունը։
Մասնագետները դա բացատրում են նրանով, որ կոֆեինը նվազեցնում է ATR սպիտակուցի ֆերմենտի ակտիվությունը, որը մասնակցում է ուլտրամանուշակագույն ճառագայթների հետևանքով ԴՆԹ-ի վնասմանը։

Գիտնականները փորձ են անցկացրել մկների վրա՝ նրանց բաժանելով երկու խմբի։ Մի խմբում նրանք առանձնացրել է գենետիկորեն մոդիֆիկացված կրծողների, որոնց մոտ իջեցված է եղել ATR ֆերմենտի ակտիվությունը։ Այնուհետև նրանք երկու խմբերին էլ ենթարկել են ուլտրամանուշակագույն ճառագայթման։

Արդյունքում պարզվել է, որ գենետիկորեն մոդիֆիկացված մկների մոտ ուռուցքը ձևավորվում է ավել դանդաղ, քան մյուսների մոտ։ Սակայն մասնագետները նշում են, որ երկարատև ճառագայթման դեպքում երկու խմբերն էլ հիվանդացել են։
Մկների փորձը ցույց է տալիս, որ առավել լավ կոֆեինն իջեցնում է ATR ֆերմենտի ակտիվությունը մինչքաղցկեղային շրջանում։ Եթե օրգանիզմն արդեն հիվանդ է, պաշտպանիչ ֆունկցիան չի աշխատում։
Անի Գևորգյան
1
«Пашиняну осталось недолго оставаться у власти, максимум 8 месяцев»: «Паст»
2
Британские ученые разработали алмазный источник энергии, который работает 6000 лет
3
Только от самого факта интервью Нарека Карапетяна впали в шок: «Паст»
4
«Россия и Армения укрепляют стратегическое сотрудничество через новый железнодорожный маршрут»
5
Скандал вокруг Севана: почему даже сторонники Пашиняна не смогли промолчать? «Паст»



