Ереван, 25.Май.2026,
00
:
00
ВАЖНО


Ասադը Աթ–Թանֆում խառնեց բոլորի խաղաթղթերը

МЕЖДУНАРОДНОЕ
Երեկ Սիրիայի բանակն անակնկալ հաջողություններ է գրանցել երկրի ամենատարբեր շրջաններով ձգվող ճակատներում: Գլխավոր ձեռքբերումներից մեկն, իհարկե, անցած տարվա փետրվարից ԴԱԻՇ–ի ձեռքում գտնվող Ալ–Ջարահ օդանավակայանի և դրան հարակից մի քանի բնակավայրերի ազատագրումն էր, որի ընթացքում, ըստ ՍԱՆԱ գործակալության, ավելի քան 3000 ջիհադիստներ են ոչնչացվել: Լուրջ հաջողություն էր նաև մոտ 19 տանկերի, 5 ռազմական, 11 զրահապատ մեքենաների, 56 հրետանային համակարգերի, 9 ռազմական պահեստների գրավումը: Սիրիայի բանակին բախտը ժպտացել է նաև Ասրիա–Հանասեր մայրուղու վրա ընկած Թել–Մարգա շրջանում, որտեղ ԴԱԻՇ–ի զինյալների համար իսկական ջարդ է կազմակերպվել՝ ոչնչացվելով առնվազն 61 դաշտային հրամանատարական կենտրոններ:
 
Բայց, իհարկե, ամենակարևոր և անակնկալ հաջողությունը Կունեյտրայում էր, որտեղ չնայած առաջ չշարժվելու՝ ամերիկյան զգուշացումներին ու ռմբահարումներին, կառավարական ուժերը օպերացիա սկսեցին ռազմավարական նշանակություն ունեցող Աթ–Թանֆ քաղաքի մոտակայքում և, սիրիական մամուլի համաձայն, անակնկալ ցատկ արին Իրաքի սահմանի ուղղությամբ՝ հայտնվելով Բադիայի շրջանի կենտրոնական հատվածում, ազատագրելով տեղի գիտահետազոտական բազան և դրան հարակից այլ կարևոր օբյեկտներ:
 
Թե ինչու է Հորդանանի սահմանի երկայնքով կարգուկանոն հաստատելն ու Իրաքի սահմանին մոտենալը կարևոր Ասադի, իսկ այդ կողմերից նրան հեռացնելը՝ ԱՄՆ–ի համար, Փաստն արդեն մի քանի անգամ ներկայացրել է: Խնդիրն այն է, որ այս հատվածում Ասադը երեք ստրատեգիական նպատակ է հետապնդում: Առաջինը՝ ոչնչացնել ԴԱԻՇ–ի զինյալներին, երկրորդ՝ իսկական եռացող կաթսա պատրաստել հարավային Կալամունի կանաչների, այսինքն՝ զինյալ ընդդիմության համար, նրան մեկուսացնելով պրոամերիկյան և պրոհորդանանյան՝ Սիրիայի ազատ բանակից, որ բուն են դրել անցակետային Աթ–Թանֆում, և երրորդ՝ շրջափակել Ահմադ Աբդոյի նահատակների բրիգադ, Ջեյշ ալ–իսլամ, Դումեյրի ու Ռուհայբու իսլամիստական ահաբեկիչներին, որոնք հրաշալի զինված են տանկերով ու զրահապատ մեքենաներով:
 
Ստացվում է՝ իր նպատակներում Ասադն ինչ–որ չափով հաջողեց, ինչի պատճառով, չճշտված աղբյուրների համաձայն, Կոալիցիան այժմ ատամներն է կրճտացնում: Պարզվել է՝ օպերացիան կազմակերպվել է ռուսական նորագույն զինատեսակներով: Այստեղ են բերվել ТОС–1А Солнцепек–ը, Мста–Б–ն, МИ–35 ռազմական ուղղաթիռները բանակին մշտապես ապահովել են օդից, իսկ СУ–22 կործանիչներն անընդհատ գործողության մեջ են եղել՝ վիժեցնելով The Washington Post թերթի կանխատեսումը, ըստ որի՝ Կոալիցիան Սիրիայի հարավում ապացուցեց, թե ով է Սիրիայի ճակատագրի ճարտարապետը՝ Ասադի մռթին լավ հարված հասցնելով:
 
Մի բան, որի առիթով, չնայած ԱԳՆ–ի դատապարտող հայտարարությանը, ակնհայտորեն Կրեմլում էլ էին հուսահատված, որովհետև համարյա բոլոր փորձագետները (արևելագետ Միխայիլ Մահիդ և այլք) այն մասին էին խոսում, որ Ասադին դուրս շպրտեցին իր երկրի հարավից, իսկ ամերիկյան ավիահարվածներն ապացուցեցին, որ նա այլևս ոչինչ չի կարող անել: Դա տեստ էր Սիրիայի հարավն անպատիժ վերցնելու մասին՝ գրում էին ռուսները, հավելելով, որ հիմա հաջորդ քայլն արաբական ՆԱՏՕ–ի հետ միասին Դեր–ազ–Զորի գրավումը կլինի, որի հարևանությամբ ռուսական ռազմաբազան կհայտնվի մեկուսացման մեջ, Ասադը կզրկվի բոլոր կարևոր ուղղություններն ու սահմանները վերահսկելու հնարավորությունից, իսկ ԱՄՆ–ն, կփակի, այսպես կոչված, կիսալուսինը, որ ձգվում էր շիական Իրաքից դեպի Սիրիա, Լիբանան և Իրան:
 
Այսպիսով, մինչ ռուսները ողբում էին, որ հարավը կորցրին, հյուսիսում էլ Սաուդյան Արաբիայի, Քաթարի և Թուրքիայի կողմից վերահսկվող կանաչներն են անպատիժ գործում, Ասադը նորից խառնեց բոլորի խաղաքարտերը, իսկ քրդերն էլ, բոլորից անջատ գործելով, գրավեցին Ռաքքայի մերձակայքում գտնվող Յամամա գյուղն ու Բաասը՝ ջիհադիստներին ջարդ տալով նաև Սիկինի գյուղում:
 
Այնպես որ, սպասել է պետք արագ զարգացումների, եթե ընդամենը մեկ օրվա մեջ այսպիսի կարևոր զարգացումներ տեղի ունեցան: Իզուր չէ, որ Revolutionary Forces of Syria Media Office–ը կատարյալ ջղաձգման մեջ է ընկել՝ դոկտոր Աբդերքադեր Մանալայի շուրթերով անիծելով Ասադին:
 
Армения может стать ключевым транзитным узлом между Россией, Ираном и Азией Не по закону, а по указанию одного человека: «Паст»Хаос в системе образования продолжается: стресс как для учеников, так и для учителей։ «Паст»Наряду с антироссийскими настроениями, работа в российских ВУЗ-ах: «Паст»Аннулирует ли ЦИК регистрацию Никола Пашиняна? «Паст»Выиграй путешествие в Париж с картой Юнибанка Love Is… Учись играя: серия игр по финансовой грамотности совместно с Idram, IDBank и «Новости-Армения»Армянские параармрестлеры завоевали 17 медалей и установили мировой рекорд в БудапештеПрокурор подал в ЦИК ходатайство о разрешении на возбуждение уголовного дела в отношении ТеванянаЧетыре Вардапета станут епископамиUcom и Инновационный центр Microsoft запускают совместную образовательную программу по кибербезопасностиНационально-гражданское объединение «АйаКве» выступило со срочным заявлениемРИА Новости: Армения лишится 90% доходов от экспорта цветов, если потеряет российский рынокВо Франции заявили, что допрасходы из-за ситуации с Ираном превысили €6 млрдЭксперты предупреждают: разрыв с ЕАЭС может привести Армению к кризису Юниспорт – обладатель Кубка Армении по футзалуВкус отвержения: «Паст»Лето начинается с холодного кофе, особенно если он приносит бонусы: Idram&IDBank Какое решение примут в ЕАЭС по вопросу Армении? «Паст»ВТБ (Армения) улучшает условия по кредитам под залог недвижимости Что ждёт тех, кто скрывает преступления, после смены власти? «Паст»Экономический рост Армении во многом обусловлен членством в ЕАЭС: РПА за развитие союзнических отношений с РФ как в рамках ЕАЭС,так и в двустороннем формате.Эдуард ШармазановДоказательств нет: шестерых россиян держат за решеткой в Армении по абсурдному обвинению в шпионаже Трамп: под бальным залом Белого дома строят шестиэтажный бункер с госпиталемFT назвала Меркель и Драги кандидатами на роль переговорщика ЕС с РоссиейБудущее Армении начинается с твоего участия в выборах Генрих Мхитарян намерен продолжить карьеруTeam Holding объявляет о начале третьего заключительного этапа размещения долларовых облигаций; размещение осуществляет Freedom Broker Armenia ЕК завершила переговоры о выделении Украине в середине июня €3,2 млрдЮнибанк запустил биометрическую идентификацию в приложении UNIMobile Аэропорт Вильнюса остановил работу из-за объявления воздушной тревогиЗахарова назвала цинизмом обвинения Запада в том, что РФ «ведут кампанию» против ПашинянаКамо Айрапетян дал интервью о парламентских выборах в Армении «Юниспорт» вышел в финалы Кубка Армении по футзалу и Премьер-лиги Армении Запах поражения: «Паст»Для разгрузки дорожного движения в Ереване Самвел Карапетян обсуждает необходимость строительства кольцевой автомобильной дороги и 9 новых станций метро: «Паст»Для власти закона не существует։ «Паст»IDBank — стратегический партнёр «Women in Leadership Forum & Awards 2026»Юнибанк запустил онлайн-оформление зарплатных картПри поддержке Ucom в Армении прошла региональная гонка FPV-дронов Западной АзииВыборы или плебисцит по сдаче Армении? МИД Ирана призвал ближневосточные страны извлечь уроки из последних событийYomiuri: Япония развернет беспилотники с радарами для наблюдения в Тихом океанеСпецпосланник США по Гренландии Джефф Лэндри прибыл в столицу острова НуукFT: энергокризис из-за конфликта на Ближнем Востоке вступает в новую фазуРубен Варданян выдвинут на Премию имени Вацлава Гавела в области прав человека 2026 годаТотально используя административный ресурс, он «ненавидит» административный ресурс? «Паст»Почему он всё больше демонстрирует нервозное поведение. «Паст»Идеологическая подготовка нового давления на Армению. «Паст»Юнибанк предлагает оформить карты со скидкой 50% в выходные дни