«Տղայիս խնամքով միայնակ եմ զբաղվում, դժվար է, բայց հաճելի». Արմինե Քոչարյանը ամուսնու և որդու մասին
ЛАЙФLife.tert.am-ը գրում է.
Երգչուհի Արմինե Քոչարյանը ամուսնությունից հետո գործունեություն չի ծավալում և զբաղվում է փոքրիկ որդու` Աղասիի խնամքով։ Արմինեն երջանիկ է իր ընտանիքում, սակայն առաջիկայում նախատեսում է վերադառնալ երգարվեստ։ Tert.am Life–ի հետ զրույցում Արմինեն ասաց, որ նոր աշխատանքներ, այդ թվում` զուգերգեր է ներկայացնելու իր լսարանին։
«Այս փուլում ավելի շատ զբաղված էի բալիկիս խնամքով, հիմա մեծացել է և ծրագրում եմ նոր երգերով ներկայանալ։ Մի քանի երգի տարբերակներ կան, ամուսինս այժմ դրանց գործիքավորումն է անում։ Երբ նոր էինք ամուսնացել, Գևը չէր ուզում, որ երգեի, ասում էր` ավելի լավ է ընտանիքում լինես։ Հիմա ավելի շատ ինքն է ինձ ոգևորում, որ վերադառնամ բեմ։ Չգիտեմ` ինչու փոխեց որոշումը։ Երևի, սկզբում խանդում էր, հիմա զգում է, որ շատ եմ սիրում երգը, ուզում է իմ սիրելի գործով զբաղվեմ»,– նկատեց երգչուհին։
Արմինեի և Գևորգի որդին արդեն 1 տարեկան, 3 ամսական է։ «Տղայիս խնամքով միայնակ եմ զբաղվում։ Երեխայի խնամքը շատ դժվար, բայց շատ հաճելի է։ Հարկ եղած դեպքում սկեսուրս է օգնում ինձ։ Ամուսինս ծանր գրաֆիկով է աշխատում, բայց հենց ժամանակ է գտնում, տանը` իմ ու մեր տղայի հետ է անցկացնում»,– պատմեց նա։
Երգչուհին դժվարացավ նշել, թե որդին ում է նման։ «Շատերն ասում են` Գևին է նման, շատերն ասում են` ինձ։ Կարծում եմ` երկուսիս էլ նման է։ Բնավորությամբ էլ է երկուսիս նման։ Ես ու Գևը շատ նման ենք, դժվար կլինի ասել` որ մեկիս է նմանվել»,– նշեց մայրիկն ու նկատեց, որ որդին մարդամոտ, կենսուրախ ու համառ է։
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ:



