Մանչեսթերում տեղի ունեցած ահաբեկչության հեղինակը Անգլիա է մեկնել Թուրքիայից
МЕЖДУНАРОДНОЕԱնգլիայի Մանչեսթեր քաղաքում մայիսի 22-ին տեղի ունեցած ահաբեկչության կազմակերպիչ Սալման Աբեդին Մեծ Բրիտանիա է մեկնել Թուրքիայից:
Այս մասին հայտնում է «Ռիա Նովոստի»-ն:
Գերմանական հետախուզության ծառայության տվյալներով՝ մահապարտ ահաբեկիչը ահաբեկչությունից 4 օր առաջ Թուրքիայից մեկնել է Գերմանիայի Դյուսելդորֆ քաղաք, այնտեղից էլ՝ Մեծ Բրիտանիա:
Մանչեսթերում ահաբեկչական գործողությունը տեղի Է ունեցել մայիսի 22-ի երեկոյան ամերիկացի երգչուհի Արիանա Գրանդեի համերգի ավարտին: Մահապարտն ինքնաշեն ռումբը պայթեցրել Է «Մանչեսթր-Արենա» համալիրի ճեմասրահում:
Վերջին տվյալներով՝ «Մանչեսթր-Արենայում» պայթյունի հետեւանքով զոհվել Է 22 մարդ, այդ թվում 12 երեխա, 64 հոգի գտնվում Է հիվանդանոցներում, 9 մարդ նախկինի պես համարվում Է անհայտ կորած:
Պայթյունի պատասխանատվությունն ստանձնել Է «Իսլամական պետություն» ծայրահեղական խմբավորումը:



