Ереван, 27.Январь.2026,
00
:
00
ВАЖНО


ԱՄՆ-ն նոր ծրագիր է սկսում Հայաստանում

ОБЩЕСТВО

Հայաստանի առանցքային գյուղատնտեսական կենտրոն հանդիսացող Արարատյան դաշտում, առավել քան երկրի որևէ այլ վայրում, արդիական է ստորգետնյա ջրերի գերսպառման խնդիրը: Այնուամենայնիվ, աշխատելով մի շարք հայաստանյան գործընկերների հետ, ԱՄՆ ՄԶԳ-ն հույս ունի փոխել իրավիճակը և ապահովել, որ գալիք տարիների ընթացքում Հայաստանն ունենա ջրի բավարար քանակություն:
Ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ Հայաստանի ջրերի կորստի պատճառ են հանդիսանում մի շարք գործոններ, ինչպիսիք են ձկնաբուծության էական աճը, հնացած և անարդյունավետ ձկնաբուծական տեխնոլոգիաների կիրառումը, ապօրինի հորեր թույլ տվող կոռուպցիան, ջրի խնայողության քաղաքականության թույլ կիրարկումը և Արարատյան դաշտի բնակիչների շրջանում բնապահպանական իրազեկվածության ցածր մակարդակը: Այսօր խմելու և ոռոգման ջրի հասանելիությունը սահմանափակ է դարձել 30 համայնքների և 260 000 մարզային բնակիչների համար:

Ջրի սակավության այս ճգնաժամային խնդրին անդրադառնալու նպատակով ԱՄՆ ՄԶԳ-ն մեկնարկում է «Ջրային ռեսուրսների մասնակցային և արդյունավետ օգտագործում» (PURE Water) ծրագիրը, որը կխթանի ջրի պատասխանատու կառավարումը Արարատյան դաշտում՝ հանրային իրազեկման և քաղաքացիական մասնակցության ավելացման միջոցով: Այս եռամյա ծրագրի շրջանակում ջրի արդյունավետության և որակի բարձրացման նպատակով կներգրավվեն տեղի բնակիչները, քաղաքացիական հասարակության կազմակերպությունները, տեղական ինքնակառավարման մարմինների ղեկավարները, պետական գերատեսչությունները և քաղաքականություն մշակողները: Ծրագիրը նաև կխթանի ջրային ռեսուրսների վերահսկումը՝ որպես Արարատյան դաշտում ստորգետնյա ջրային ռեսուրսների ջրառի նվազեցման ուղի:
Կարևորելով անհատներին և քաղաքացիական հասարակությանը ջրի կորուստները նվազեցնելու հարցում ներգրավելու անհրաժեշտությունը՝ ԱՄՆ ՄԶԳ-ն նախատեսում է այս խնդրին ուղղակիորեն առնչվող բազում համայնքներում մեծացնել հանրային իրազեկումը խնդրի շուրջ ու խթանել երկխոսությունն անհրաժեշտ կանոնակարգիչ փոփոխությունների վերաբերյալ: Ծրագրի միջոցով ԱՄՆ ՄԶԳ-ն նաև կխթանի փոքր ջրային ենթակառուցվածքների ծրագրերի նախագծումը՝ տուժած համայնքների ջրային կարիքների ապահովման համար:
Ծրագիրը իրականացվելու է «Ուրբան» կայուն զարգացման հիմնադրամի կողմից՝ «Ազգային ջրային համագործակցություն» ՀԿ-ի և Երևանի պետական համալսարանի Բնապահպանական օրենսդրության հետազոտական կենտրոնի հետ համագործակցությամբ:
PURE Water ծրագիրը կհամալրի ԱՄՆ ՄԶԳ ընթացիկ գործունեությունը՝ ուղղված Արարատյան դաշտի ստորգետնյա ջրային ռեսուրսների ջրառի ծավալների նվազեցմանը: ԱՄՆ ՄԶԳ-ի ներկայիս «Գիտական առաջադեմ տեխնոլոգիաների օգտագործում և համագործակցություն հանուն ռեսուրսների համալիր պահպանության» (ԳԱՏՕ) ծրագիրն օգնում է Արարատյան դաշտում ներմուծել ջրի արդյունավետ կառավարման համակարգեր և տեխնոլոգիաներ, սատարել բնապահպանական տեսակետից անվտանգ ձկնաբուծություն և խրախուսել ներդրումները մաքուր էներգիայի ոլորտում: 
Ջրային ռեսուրսների արդյունավետ կառավարումը հույժ կարևոր է ամուր գործարար միջավայրի, կայուն տնտեսական աճի և տարածաշրջանային կայունության համար: Գրեթե երկու տասնամյակ ԱՄՆ ՄԶԳ-ն սատարում է Հայաստանի ջրային ռեսուրսների ոլորտին` օգնելով հասնել շոշափելի առաջընթացի երկրի կենսական ջրային ռեսուրսների պլանավորման, կառավարման և մշտադիտարկման հարցում: Մակրո-մակարդակի բազմաթիվ բարեփոխումների հետ մեկտեղ ԱՄՆ ՄԶԳ-ի նվաճումների թվում են Հայաստանի ջրային ատլասի հրատարակումը, Հայաստանի Հանրապետության Ջրային Օրենսգրքի ընդունումը և Ջրային ռեսուրսների կառավարման գործակալության հիմնադրումը:

Այս մասին տեղեկացնում են ԱՄՆ դեսպանատնից:

Что подарить мужчинам 28 января: Idram&IDBankКомпания Idram провела урок финансовой грамотности для участников RobotonО платежах за услуги «Вива Армения» через IdramНовая Мишель Обама: смелый стиль, подтянутая фигура и сияющее лицоВремя близко и мы сделаем все «По-нашему»: послание Самвела КарапетянаЗеленский подтвердил новую трехстороннюю встречу на этой неделе«Аякве»: Власти Армении пытаются добиться отмены регистрации инициативы в качестве наблюдательной миссииМинистр: в 2025 году зафиксировано первое рождение олененка в дикой природеЕС готовит инвестиционный пакет в поддержку ГренландииАрмянский храм XV века в Феодосии под угрозой разрушенияАзербайджан в 2025 году экспортировал в Армению топливо более чем на $788 тыс.Лидер партии обвинил власти в игнорировании угрозы «Западного Азербайджана»: «Прячут голову в песок» То, что делает Церковь, исходит только и только из интересов армянского народа и Армянской государственности: «Паст»Большая авантюра: что ждет долю США в размере 74 процентов? «Паст»Кому выгоден подход «отвергать всех»? «Паст»Властям не нужны ни объективные наблюдатели, ни справедливые выборы։ «Паст»Айк Мартиросян стал победителем Международного шахматного турнираАпелляционный суд отменил оправдательный вердикт в отношении троих членов движения «Тавуш за Родину»Кэшбэк до 2% с картами IDBank Mastercard и ArCaФотограф Армен Амбарцумян удостоен награды ISPWPПрезидент США: Путин пойдет на уступкиИспания приветствует прогресс в процессе нормализации отношений между Азербайджаном и АрмениейИнспекционный орган по надзору за рынком Армении в 2025 году выписал штрафы на сумму более $1,1 млн.Самые дорогие сумки Мелании Трамп: крокодиловая Birkin за сотни тысяч долларов и другие люксовые сокровищаПарламент Армении одобрил в первом чтении законопроект о внесении поправок в Избирательный кодексТрамп: США в вопросе Гренландии могут делать «все, что захотят»ААЦ подала два иска против Степана АсатрянаЗа пределами политических лозунгов — вопрос экономической ориентации Армении Рынок ЕАЭС без промышленной динамики: экономический тупик Армении ВТБ (Армения) выпустил карту MIR Travel для удобных платежей и переводов между Россией и АрмениейКэшбэк до 2%, бесплатная карта Mastercard и бесплатная карта ArCa при присоединении к IDSalaryОни «анализируют» речь других, оставляя в стороне собственные дела: «Паст»Что еще «откроют» перед выборами? «Паст»Недействительные говорят о «недействительности»: «Паст»Стартует конкурс образовательной программы «Армянские Виртуозы» фонда «Музыка во имя будущего»Ожидается рост цен на земли: «Паст» Забронируйте участие в конференции FINTECH360 до 31 марта и получите скидку 15% Власти Армении сознательно обирают народ: ежедневно из карманов населения выкачивается более 500 миллионов драмов BVLGARI на LVMH Watch Week 2026: «Искусство золота» в римском стиле и швейцарской точностиПашинян обвинил оппозицию в разрушении железной дороги, отвечая на вопрос о поездах в АзербайджанБезопасность и суверенитет: вызовы Армении на Южном Кавказе «Интер» поздравил Генриха Мхитаряна с днем рожденияКонстантин Орбелян номинирован на премию Cultural Icon AwardВ Европе опасаются, что в Давосе Трамп объявит о новой альтернативе ООНТрамп включил армяно-азербайджанский процесс в список своих достижений за 365 дней у властиВ Германии сошел с рельсов поезд метроВ Армении 27 января объявлен днем памяти погибших при защите ОтечестваГлавный дипломат ЕС прокомментировала угрозы Трампа захватить ГренландиюКто возглавит опытную партию, и каковы его амбиции? «Паст»В Братиславе сформирован международный фронт защиты Армянской Апостольской Церкви: «Паст»