Անկարայում պայթյուններից զոհվածների թիվը հասել է 30-ի
ОБЩЕСТВОԱնկարայում հոկտեմբերի 10-ի առավոտյան ժամը 10-ին տեղի ունեցած պայթյունների զոհերի թիվը հասել է 30-ի, 126 մարդ էլ վիրավորվել է:
Այս մասին, ինչպես հաղորդում է Արմենպրես-ը, հայտնում է «Անատոլու» լրատվական գործակալությունը` հղում կատարելով Թուրքիայի ներքին գործերի նախարարությանը:
Անկարայում երկաթուղային կայարան տանող կամրջի տակ «Ոչ պատերազմին, խաղաղություն եւ աշխատանք» կարգախոսով արհմիութենական հակառազմական հանրահավաքի մեկնարկից առաջ երկու պայթյուն է տեղի ունեցել:
Թուրքական ԶԼՄ-ների համաձայն` նախնական տվյալներով` պայթյուններն իրականացրել են մահապարտ ահաբեկիչները:
Նշվում է, որ այդ պայթյունների հետեւանքով մեծ վնաս է կրել նաեւ Անկարայի երկաթուղային կայարանի պատմական շենքը: Հանրահավաքի մասնակիցները մտադիր էին կոչ անել Թուրքիայի կառավարությանը վերջ դնել քրդերի հետ բախումներին:
Թուրքական ԶԼՄ-ները հրապարակել են պայթյունների պահը ցուցադրող տեսանյութեր, որտեղ դրանք տեղի են ունենում այն պահին, երբ հանրահավաքը սկսվելուց առաջ մասնակիցները պարում են:



