ՔԿՀ–ի վարչակազմն այլևս դատապարտյալի՝ հետագա պատժի կրման ընթացքի որոշման աշխատանքներին չի մասնակցի
ОБЩЕСТВОՀիմք ընդունելով «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 72–րդ հոդվածը` կառավարությունը որոշել է ուժը կորցրած ճանաչել «Դատապարտյալին պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատելու կամ պատժի չկրած մասն ավելի մեղմ պատժատեսակով փոխարինելու ներկայացման հարցերը պատիժը կատարող հիմնարկի կողմից քննարկման կարգը հաստատելու մասին» որոշումը: Իսկ սրանից հետևում է, որ քրեակատարողական հիմնարկն այլևս դատապարտյալի պատժի կրման հետ կապված աշխատանքներում «ձայնի իրավունք» չունի: Այս մասին որոշման նախագիծը ներառված է այսօր կայանալիք կառավարության հերթական նիստում:
Այս իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը բխում է նրանից, որ հանրապետության նախագահի 2012 թ. հունիսի 30–ի «Հայաստանի Հանրապետության իրավական և դատական բարեփոխումների 2012–2017 թթ. ռազմավարական ծրագիրը և ծրագրից բխող միջոցառումների ցանկը հաստատելու մասին» կարգադրության 4.4–րդ կետին համահունչ՝ պատժից պայմանական վաղաժամկետ ազատելու և պատժի չկրած մասն ավելի մեղմ պատժատեսակով փոխարինելու ընթացակարգի բարեփոխման նպատակով Արդարադատության նախարարության կողմից մշակված օրենքի նախագիծը այս տարվա մարտի 21–ին ստորագրվել է նախագահի կողմից: Օրենքն ուժի մեջ կմտնի հունիսի 1–ից:
Նոր օրենքով բարեփոխվել է պատժից պայմանական վաղաժամկետ ազատելու և պատժի չկրած մասն ավելի մեղմ պատժատեսակով փոխարինելու ինստիտուցիոնալ համակարգը: Եթե գործող օրենսդրական կարգավորումների պայմաններում առկա է քրեակատարողական հիմնարկի վարչակազմ–անկախ հանձնաժողով–դատարան եռաստիճան ինստիտուցիոնալ մոդելը, ապա նոր օրենքով առաջարկվել է գործարկել անկախ հանձնաժողով–դատարան երկաստիճան ինստիտուցիոնալ մոդելը՝ օժտված համապատասխան գործիքակազմով:
Ինչպես ասված է որոշման նախագծում՝ վերջինս բացառում է քրեակատարողական հիմնարկի վարչակազմի և անկախ հանձնաժողովի կողմից նույնաբնույթ գործառույթների իրականացումը՝ նպաստելով անկախ հանձնաժողովի արդյունավետության բարձրացմանը:
Կմշակվի «ՀՀ կառավարության 2006 թ. օգոստոսի 24–ի N 1304–Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» կառավարության որոշման նախագիծ, որով ուժը կորցրած կճանաչվի դատապարտյալին պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատելու կամ պատժի չկրած մասն ավելի մեղմ պատժատեսակով փոխարինելու ներկայացման հարցերի՝ պատիժը կատարող հիմնարկի կողմից քննարկման կարգը:
ՔՐԻՍՏԻՆԱ ՏԵՐ–ՄԱԹԵՎՈՍՅԱՆ
1
Очередной митинг: чем недовольны сотрудники государственных структур? «Паст»
2
Почему власти «паникуют»? «Паст»
3
Какие аудиозаписи и документы собирается опубликовать бывший министр обороны? «Паст»
4
Мишель Пфайффер говорит, что стала жить «более осмысленно» после того, как стала бабушкой
5
Тупик одностороннего мира: когда Армения говорит о будущем, а Азербайджан формирует поколение, полно...



