Ереван, 27.Январь.2026,
00
:
00
ВАЖНО


26–ամյա Սեդրակ Զատիկյանի պատվիրված սպանության դատաքննության փուլն ավարտվել է. «Փաստ»

ОБЩЕСТВО

«Փաստ» օրաթերթը գրում է.

Մալաթիա–Սեբաստիա վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում ավարտվել է ԵԿՄ Մալաթիա տարածքային կառույցի նախկին նախագահ, 2006 թ.–ին հենց համայնքի կենտրոնում ինքնաձիգի կրակոցներից սպանված 26–ամյա Սեդրակ Զատիկյանի գործով մեղադրվող՝ սպանության 2–րդ «պատվիրատու» Նարեկ Խաչատրյանի մասով դատաքննության փուլը: Դատական հաջորդ նիստում դատարանը լսելու է կողմերի ճառերը և ամբաստանյալի վերջին խոսքը, որից հետո կհրապարակվի վիճիռը:

Նշենք, որ խոսքը Մալաթիա–Սեբաստիա համայնքի նախկին թաղապետ, ԱԺ պատգամավոր, լուսահոգի Վահան Զատիկյանի երկու որդիների՝ Սեդրակի և Անդրանիկի սպանությունը 100000 դոլարով պատվիրելու մեջ մեղադրվող Նարեկ Խաչատրյանի մասին է:

Այս գործով դատապարտված է ԱԺ նախկին պատգամավոր Հակոբ Հակոբյանի եղբորորդին՝ 33–ամյա Ստեփան Հակոբյանը. նա 15 տարվա ազատազրկման է դատապարտվել որպես սպանության պատվիրատու:

Մեղադրող դատախազ Վահագն Պողոսյանը նախորդ նիստում միջնորդել էր հարցում ուղարկել ոստիկանությանը՝ պաշտպանված վկա Ահարոն Հակոբյանին հայտնաբերելու, ով բացակայում է հանրապետությունից: Այս վկային գաղտնազերծել էին սպանության մյուս պատվիրատու Ստեփան Հակոբյանի դատավարության ընթացքում՝ չնայած նա իրավապահներին խնդրել էր չառերեսել իրեն մեղադրյալների հետ՝ զգուշանալով հնարավոր հետևանքներից:

Ըստ քրգործի նյութերի՝ վկա Ահարոն Հակոբյանը մաքսային ծառայության մի պաշտոնյայի ուղեկցությամբ սպանության պատվերի գումարի մի մասը վերցրել էր պատվիրատուներ Ստեփան Հակոբյանից և Նարեկ Խաչատրյանից ու սպանությունից ժամեր անց տարել–տվել էր մարդասպանին:

Գործով մյուս վկան՝ Արամ Արամյանը ինքնասպան է եղել անհասկանալի հանգամանքներում՝ այդպես էլ չհասցնելով ցուցմունք տալ դատարանում: Չի բացառվում, որ այս հանգամանքն է նաև պատճառը, որ Ահարոն Հակոբյանը հեռացել է Հայաստանից:

Մեղադրյալի միջնորդությանն ի պատասխան դատավորը հրապարակեց համապատասխան մարմնից ստացված գրությունը. ըստ այդմ՝ վկան Հայաստանի Հանրապետության սահմանը հատել է 07.01.2015 թ.–ին՝ «Զվարթնոց» օդանավակայանից և մինչ օրս չի վերադարձել: Ամբաստանյալ Նարեկ Խաչատրյանի պաշտպանը հիշատակեց ՄԻԵԴ–ի, Վճռաբեկ դատարանի ևս 2 նախադեպային որոշում վկային չհարցաքննելու հետևանքների մասին, որոնց մեկ անգամ ևս հակադարձեց տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ Վաղարշակ Գևորգյանը՝ նշելով, որ Ահարոն Հակոբյանը միակ առանցքային վկան չէ, և որ նրա ցուցմունքները հիմնավորվել են նաև այլ ապացույցներով:

Պաշտպանը դատարանին ներկայացրեց ամբաստանյալ Նարեկ Խաչատրյանի վերաբերյալ խնդրագիրն ու բնութագիրը՝ ստացված «Բարեգործ» ՀԿ–ից և ամբաստանյալի 6 հարևաններից: Նրանց ձևակերպմամբ՝ Նարեկը խելոք, մեծերին, փոքրերին հարգող, ծնողների կողմից սիրված երիտասարդ է, օգնել է հաշմանդամներին, սոցիալապես անապահով ընտանիքների:

Հասարակական հնչեղություն ունեցող այս դատական գործով հաջորդ նիստը տեղի կունենա մայիսի 30–ին:

Նշենք, որ 26–ամյա Սեդրակ Զատիկյանի հայրը` Վահան Զատիկյանը մահացել է 1999 թ.–ի հոկտեմբերի 7–ին: Պաշտոնական վարկածով վերջինս մահացել է սրտի կաթվածից:

Իսկ Զատիկյանի ավագ որդին` Սեդրակ Զատիկյանը սպանվել էր 2006 թ. հունիսի 22–ին Երևանի Սեբաստիայի և Տիչինայի փողոցների խաչմերուկում, անհայտ անձը ԱԿ–74 տիպի ինքնաձիգից կրակահերթ է արձակել «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայի վրա, որի հետևանքով վարորդ, 31–ամյա Սեդրակ Վահանի Զատիկյանը վիրավորվել է և հիվանդանոցի ճանապարհին մահացել:

Նույն վայրում կրակոցներից մահացել է անցորդ, 37–ամյա, 3 երեխաների մայր Կարինե Սարգսյանը: Իսկ Մալաթիա–Սեբաստիա վարչական շրջանի Մեծարենցի 58 հասցեի մոտ 2013–ի հունվարի 13–ին՝ ժամը 7:00–ի սահմաններում հայտնաբերվել է 31–ամյա Անդրանիկ Վահանի Զատիկյանի դին:

Շարունակությունը` «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Что подарить мужчинам 28 января: Idram&IDBankКомпания Idram провела урок финансовой грамотности для участников RobotonО платежах за услуги «Вива Армения» через IdramНовая Мишель Обама: смелый стиль, подтянутая фигура и сияющее лицоВремя близко и мы сделаем все «По-нашему»: послание Самвела КарапетянаЗеленский подтвердил новую трехстороннюю встречу на этой неделе«Аякве»: Власти Армении пытаются добиться отмены регистрации инициативы в качестве наблюдательной миссииМинистр: в 2025 году зафиксировано первое рождение олененка в дикой природеЕС готовит инвестиционный пакет в поддержку ГренландииАрмянский храм XV века в Феодосии под угрозой разрушенияАзербайджан в 2025 году экспортировал в Армению топливо более чем на $788 тыс.Лидер партии обвинил власти в игнорировании угрозы «Западного Азербайджана»: «Прячут голову в песок» То, что делает Церковь, исходит только и только из интересов армянского народа и Армянской государственности: «Паст»Большая авантюра: что ждет долю США в размере 74 процентов? «Паст»Кому выгоден подход «отвергать всех»? «Паст»Властям не нужны ни объективные наблюдатели, ни справедливые выборы։ «Паст»Айк Мартиросян стал победителем Международного шахматного турнираАпелляционный суд отменил оправдательный вердикт в отношении троих членов движения «Тавуш за Родину»Кэшбэк до 2% с картами IDBank Mastercard и ArCaФотограф Армен Амбарцумян удостоен награды ISPWPПрезидент США: Путин пойдет на уступкиИспания приветствует прогресс в процессе нормализации отношений между Азербайджаном и АрмениейИнспекционный орган по надзору за рынком Армении в 2025 году выписал штрафы на сумму более $1,1 млн.Самые дорогие сумки Мелании Трамп: крокодиловая Birkin за сотни тысяч долларов и другие люксовые сокровищаПарламент Армении одобрил в первом чтении законопроект о внесении поправок в Избирательный кодексТрамп: США в вопросе Гренландии могут делать «все, что захотят»ААЦ подала два иска против Степана АсатрянаЗа пределами политических лозунгов — вопрос экономической ориентации Армении Рынок ЕАЭС без промышленной динамики: экономический тупик Армении ВТБ (Армения) выпустил карту MIR Travel для удобных платежей и переводов между Россией и АрмениейКэшбэк до 2%, бесплатная карта Mastercard и бесплатная карта ArCa при присоединении к IDSalaryОни «анализируют» речь других, оставляя в стороне собственные дела: «Паст»Что еще «откроют» перед выборами? «Паст»Недействительные говорят о «недействительности»: «Паст»Стартует конкурс образовательной программы «Армянские Виртуозы» фонда «Музыка во имя будущего»Ожидается рост цен на земли: «Паст» Забронируйте участие в конференции FINTECH360 до 31 марта и получите скидку 15% Власти Армении сознательно обирают народ: ежедневно из карманов населения выкачивается более 500 миллионов драмов BVLGARI на LVMH Watch Week 2026: «Искусство золота» в римском стиле и швейцарской точностиПашинян обвинил оппозицию в разрушении железной дороги, отвечая на вопрос о поездах в АзербайджанБезопасность и суверенитет: вызовы Армении на Южном Кавказе «Интер» поздравил Генриха Мхитаряна с днем рожденияКонстантин Орбелян номинирован на премию Cultural Icon AwardВ Европе опасаются, что в Давосе Трамп объявит о новой альтернативе ООНТрамп включил армяно-азербайджанский процесс в список своих достижений за 365 дней у властиВ Германии сошел с рельсов поезд метроВ Армении 27 января объявлен днем памяти погибших при защите ОтечестваГлавный дипломат ЕС прокомментировала угрозы Трампа захватить ГренландиюКто возглавит опытную партию, и каковы его амбиции? «Паст»В Братиславе сформирован международный фронт защиты Армянской Апостольской Церкви: «Паст»