Պակիստանում երկու չինացի է առեւանգվել
МЕЖДУНАРОДНОЕՊակիստանում Չինաստանի դեսպանատունը հաստատել է Պակիստանի հարավ- արեւմտյան Քվետա քաղաքում անհայտ զինված անձանց կողմից երկու չինացիների առեւանգման մասին տեղեկությունը։
Դեսպանատան աշխատակիցը «Սինհուային» հայտնել է, որ չինական կողմը փորձում է պարզել միջադեպի մանրամասները ու առեւանգվածների անձը։ Նա հավելել է, որ դեսպանատունը պակիստանյան կողմին կոչ է արել հնարավորինս շուտ ազատել պատանդներին։
Պակիստանյան լրատվամիջոցների տվյալներով, առեւանգողները, զենքով սպառնալով, ստիպել են չինացիներին նստել մեքենա ու տարել են նրանց անհայտ ուղղությամբ։
Առեւանգված տղամարդն ու կինը ռեստորանից էին վերադառնում։ Հայտնում են, որ ի սկզբանե առեւանգվել էին 3 չինացիներ՝ 2 կին ու մեկ տղամարդ, սակայն մի անցորդ օգնել է կանանցից մեկին փախչել։
Այդ անցորդը փոխհրաձգության ժամանակ վիրավորում է ստացել ու տեղափոխվել մոտակա հիվանդանոց։



