«Բանակում կարևոր չէ` հայտնի ես, թե ոչ». Վլադիմիր Արզումանյանը ծառայության և առաջիկա ծրագրերի մասին
ЛАЙФLife.tert.am-ը գրում է.
«Մանկական Եվրատեսիլ 2010»-ում հաղթած Վլադիմիր Արզումանյանը ծառայում է Հայոց բանակում։ Նա ծառայության է անցել Ստեփանակերտում` Պաշտպանության բանակի շտաբի նվագախմբում։ Tert.am Life–ի հետ զրույցում Վլադիմիրը պատմեց իր ծառայության և նպատակների մասին։
«Փառք Աստծո, ծառայությունն անցնում է շատ լավ` խաղաղ պայմաններում։ 10 ամիս է, ինչ ծառայում եմ։ Օրերն արագ են անցնում։ Պետք է ծառայության մեջ ինչ–որ հետաքրքրություն գտնես, որ օրերն արագ անցնեն։ Մինչև բանակ գալը ամեն ինչի ուրիշ աչքով էի նայում, բայց երբ անցա ծառայության, պատկերացումներս փոխվեցին։ Բանակը փոխում է մարդուն։ Էլ ավելի ես լրջանում, սկսում ես ճանաչել մարդկանց և այլն»,– նշեց Վլադիմիրը։
Վերջինս նկատեց, որ իր հայտնիությունը ծառայության մեջ առավելություն չէ։ «Բանակում կարևոր չէ` հայտնի՞ ես, թե` ոչ, կարևորը մարդկությունն է։ Երբ անցա ծառայության, մի քանի տղաների ճանաչում էի, նրանց հետ եմ ընկերություն անում։ Ժամանակի ընթացքում մյուս զինվորների հետ էլ սկսեցի ընկերանալ։ Բոլորի հետ շատ լավ հարաբերությունների մեջ ենք` մի ընտանիքի պես»,– հավելեց Վլադիմիրը։
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։



