Ինչո՞ւ է մարդը հորանջում
ЛАЙФPast.am-ը ձեր ուշադրությանն է ներկայացնում պատճառները, թե ինչո՞ւ է մարդը հորանջում .
Մասնագետները տարիներ շարունակ ուսումնասիրել են հորանջել երևույթը: Պարզվում է, որ ձմռանը մարդիկ ավելի շատ են հորանջում, քան ամռանը, ինչը վկայում է այն մասին, որ այս գործողությունը նպաստում է ուղեղի ջերմակարգավորմանը։

Գիտնականների անցկացրած հետազոտությունը բացահայտել է, որ հենց ուղեղի ջերմակարգավորումն է հորանջելու բիոլոգիական իմաստը։ Ուղեղի հովացումը հորանջելու ընթացքում տեղի է ունենում երկու ձևով: Նախ, կարգավորվում է ուղեղում արյան շրջանառությունը` ծնոտային մկանների աշխատանքի շնորհիվ, ինչպես նաև հովացումը կատարվում է արտաքինից ներթափանցած օդի շնորհիվ։

Փորձի մասնակիցների մոտ կեսը հորանջել է ձմռանը, իսկ ամռանը նրանց միայն մեկ քառորդը։ Ամռանը որքան մարդը շատ ժամանակ է անցկացրել դրսում, այնքան ընկել է հորանջելու հաճախականությունը։

Ամռանը տնից դուրս գալուց հետո առաջին րոպեում հորանջել է փորձի մասնակիցների 40%-ը, սակայն շատ շուտով «հորանջող» մնացել է միայն 10%-ը, իսկ ձմռանը իրավիճակը ճիշտ հակառակն է։
Անի Գևորգյան
1
Выполняя требования агрессора, мира не достичь. Аршак Карапетян
2
IDBank представляет новую карту Mastercard World с преимуществами для путешествий и специальной акци...
3
Moody’s изменило прогноз по рейтингам IDBank на позитивный
4
Армения оказалась на грани исторической катастрофы․ Аршак Карапетян
5
Бывшие руководители Словакии требуют от Никола Пашиняна прекратить политические преследования и давл...



