Բուքինգհեմյան պալատի մոտ պահակախմբերի հերթափոխումը չեղարկվել Է ահաբեկչական սպառնալիքի պատճառով
МЕЖДУНАРОДНОЕՄեծ Բրիտանիայի Եղիսաբեթ Բ թագուհու լոնդոնյան նստավայրի՝ Բուքինգհեմյան պալատի մոտ պահակախմբերի ավանդական հեղափոխումը չեղարկվել Է ահաբեկչական սպառնալիքի բարձր մակարդակի պատճառով: Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել են Միացյալ Թագավորության պաշտպանության նախարարությունում:
«Ես կարող եմ հայտնել, որ այսօր պահակախմբերի հերթափոխում չի լինի»,- ասել Է գերատեսչության ներկայացուցիչը: Press Association գործակալության տեղեկատվությամբ՝ որոշումն ընդունվել Է, որպեսզի ազատեն ավանդական արարողության ժամանակ փողոցների փակմամբ զբաղվող ոստիկաններին:
Բուքինգհեմյան պալատի դարպասների մոտ թագավորական գվարդիական զինվորների պահակախմբի հերթափոխումն առավել գունեղ եւ հայտնի արարողությունն Է Լոնդոնում, որն ավանդաբար գրավում Է հազարավոր զբոսաշրջիկների:
1
Почему Армения не обратилась в ОДКБ во время войны
2
«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследию
3
Поздравление лидера движения «Всеармянский фронт» с Днем Независимости Армении
4
ARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мира
5
Ucom и FAST объединяют искусственный интеллект и зелёные инновации



