Թուրքիայում գյուլենականների նոր ձերբակալություններ կիրականացվեն
МЕЖДУНАРОДНОЕԹուրքիայում գյուլենականների դեմ տարվող հետաքննության շրջանակում Անկարայի քաղաքապետարանում ու թաղապետարաններում աշխատող 115 մարդու ձերբակալելու մասին որոշում է կայացվել: Այս մասին հայտնում է թուրքական «Անադոլու» գործակալությունը:
Հաղորդվում է, որ նրանք ByLock հավելվածի օգտատերեր են:
Թուրքիայի ազգային հետախուզական ծառայությունը վերծանել էր ByLock հավելվածը, որի օգնությամբ ենթադրվում է, որ գյուլենական շարժման անդամները շփվել են միմյանց հետ: Ըստ թուրքական հետախուզական ծառայության տվյալների` ծրագրի միջոցով հաստատվել է Գյուլենի ավելի քան 53 հազար կողմնակցի ինքնություն:
Գյուլենականներն ու նրանց առաջնորդ չափավոր իսլամի քարոզիչ Ֆեթուլլահ Գյուլենը մեղադրվում են Թուրքիայում 2016 թվականի հուլիսի 15-ին տեղի ունեցած ռազմական հեղաշրջման փորձն իրականացնելու մեջ:



