Դատավորներին հետ առանձնազրույցներ են ունենում. «Այս պահին պետք չէ կաշառք վերցնել». վերջիններս դժգոհ են. «Ժողովուրդ»
ОБЩЕСТВО«Ժողովուրդ» թերթը գրում է.
«Լավատեղյակ աղբյուրներից «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ ՀՀ Վճռաբեկ դատարանի նախագահ Արման Մկրտումյանը դատարանների նախագահներին հանձնարարել է առանձնազրույցներ ունենալ դատավորների հետ՝ բացատրելով, որ Հայաստանում կոռուպցիայի դեմ պայքար է ազդարարված, հետեւաբար՝ պետք չէ այս պահին կաշառք վերցնել:
Նման հանձնարարական Մկրտումյանն իջեցրել է այն բանից հետո, երբ կաշառք վերցնելու համար ձերբակալվեց Արարատի եւ Վայոց ձորի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Լեւոն Արազյանը, ավելի վաղ ձերբակալվել էր Շենգավիթի դատավոր Իշխան Բարսեղյանը:
Նույն աղբյուրների պնդմամբ՝ դատավորները Մկրտումյանի հանձնարարականը համարում են շոու, եւ ասել են, թե իրենց չպետք է բացատրել՝ որ արարքն է քրեորեն պատժելի արարք, որը` ոչ, առավել եւս, երբ իշխանությունն ինքը կոռումպացված է»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:



