Սենեգալի ԱԳ նախարարը Երեւանում խոսել է Ֆրանկոֆոնիայի նշանակության բարձրացման մասին
ПОЛИТИКАՖրանկոֆոնիայի միջազգային կազմակերպությանն անդամակցությունից երեք տարի անց Հայաստանի կողմից նախարարական համաժողովի հյուրընկալումըՍենեգալի ԱԳ նախարար Մանքյուր Նդայենկարեւոր հանգամանք է դիտարկում այն առնչությամբ, որ Հայաստանը ոչ միայն արտահայտում է իր նվիրվածությունը այլեւ պատրաստակամությունը աջակցելու Ֆրանկոֆոնիային: Արմենպրես-ի փոխանցմամբ, Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության նախարարական համաժողովին Սենեգալի ԱԳ նախարարը շեշտեց, որ անդամ երկրների առջեւ դրված է հավակնոտ ծրագիր, որը պետք է իրականացնել:
«Պետք է իրականացնենք միասնական գործունեություն` դիմագրավելու համար բոլոր մարտահրավերին: Մշակությների երկխոսությունը ֆրանկոֆոնիայի հիմնարար արժեքներից է` անհադուրժողության դեմ պայքարի, սոցիալական մարգինալացման, ատելության հաղթահարման, ծայրահեղ բռնության վերացման համար: Դա հնարավոր է նաեւ ներդաշնակ տնտեսական զարգացման միջոցով: Երիտասարդների գործազրկության հաղթահարման միջոցով հնարավոր է հասնել հաջողության: Մենք պատասխանատու ենք ֆրանկոֆոնիայի նշանակությունը բարձրացնելու համար»,- ընդգծեց Սենեգալի ԱԳ նախ արարը:



