Թբիլիսիի դատարանը ՌԴ-ից Հայաստան եկող գազատարի պայթեցման փորձի համար ազատազրկման է դատապարտել 7 անձի
МЕЖДУНАРОДНОЕԹբիլիսիի քաղաքային դատարանը 2016 թվականի օգոստոսի 20-ին ահաբեկչության իրականացման նպատակով զենք-զինամթերքի և պայթուցիկ նյութերի անօրինական ձեռքբերման ու պահպանման, դեպի Հայաստան ռուսական գազատարի պայթեցման փորձի մեջ մեղադրվող 7 քաղաքացու դատապարտել է ազատազրկման: Վկայակոչելով tabula.ge-ն, նրանք դատապարտվել են 2-ից 14 տարվա ազատազրկ ման:
Վրաստանի պետական անվտանգության ծառայությունը կանխել էր երկրի տարածքում գազամուղի պայթեցման փորձն այն հատվածում, որով բնական գազը մատակարարվում է ՌԴ-ից Հայաստան: Ձերբակալվածները պատրաստվում էին Թբիլիսիից մոտ 20 կիլոմետր հեռավորությամբ՝ Սագուրամո գյուղի մոտակայքում, պայթեցնել գազամուղի բաց հատվածը, որով բնական գազը ՌԴ-ից մատակարարվում է Հայաստան:
1
Выполняя требования агрессора, мира не достичь. Аршак Карапетян
2
IDBank представляет новую карту Mastercard World с преимуществами для путешествий и специальной акци...
3
Moody’s изменило прогноз по рейтингам IDBank на позитивный
4
Армения оказалась на грани исторической катастрофы․ Аршак Карапетян
5
Бывшие руководители Словакии требуют от Никола Пашиняна прекратить политические преследования и давл...



