Եվրամիությունը պատասխան հարված կհասցնի ահաբեկչությանը. Յունկեր
МЕЖДУНАРОДНОЕ Եվրամիությունը ցավակցում Է Մեծ Բրիտանիային Մանչեսթրում կատարված ահաբեկչական գործողության կապակցությամբ եւ մտադիր Է նրա հետ միասին պատասխան հարված հասցնել ահաբեկչությանը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ասված Է Եվրահանձնաժողովի նախագահ Ժան Կլոդ Յունկերի հայտարարության մեջ:
«Ես իմ խորը ցավակցությունն եմ հայտնում Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյին եւ բրիտանական ժողովրդին: Այսօր մենք սգում ենք ձեզ հետ: Վաղը մենք ձեզ հետ կողք-կողքի պատասխան հարված կհասցնենք նրանց, ովքեր ձգտում են խախտել մեր կենսակերպը»,- ասել Է Յունկերը:
Նա նշել Է, որ ահաբեկիչները թերագնահատում են ԵՄ-ի եւ Մեծ Բրիտանիայի հաստատակամությունը:
«Այդ վախկոտ հարձակումները միայն ամրապնդում են միասին աշխատելու մեր պատրաստակամությունը, որպեսզի պարտության մատնենք նման ստոր գործողություններ կատարողներին»,-ասված Է հաղորդագրության մեջ, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:
1
Почему Армения не обратилась в ОДКБ во время войны
2
«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследию
3
Поздравление лидера движения «Всеармянский фронт» с Днем Независимости Армении
4
ARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мира
5
Ucom и FAST объединяют искусственный интеллект и зелёные инновации



