Շիրակի մարզի շրջանավարտների համար վերջին զանգը կհնչի մայիսի 26-ին
ОБЩЕСТВО Շիրակի մարզի շրջանավարտների համար վերջին զանգը կհնչի մայիսի 26-ին: «Վերջին դաս» կամ «Վերջին զանգ» միջոցառումների անցկացման համար դպրոցներն արդեն ստացել են համապատասխան շրջաբերականներ: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրեց Շիրակի մարզպետարանի կրթության վարչության պետ Հրայր Կարապետյանը: «Շրջաբերականներում նաև ասված է, որ այդ միջոցառումները պետք է անցնեն առանց ավելորդ ճոխությունների»,-նշեց Հրայր Կարապետյանը՝ անդրադառնալով ընդհանրապես այդ ոխությունները վերացնելուն: Պատասխանատուն փաստեց, որ դա կախված է բոլորից՝ և՛ աշակերտներից, և՛ նրանց ծնողներից, և՛ դպրոցների մանկավարժական հանրույթից: «Այստեղ ամենացավոտ խնդիրը երևույթն արգելը չէ, այլ իմաստի շփոթությունը: Մենք հորդորում ենք ավելորդ շքեղությունները վերացնել, ինչը չի ենթադրում միջոցառման արգելում: Կարելի է այդ ամենը կազմակերպել շատ ավելի համեստ ու նորմալ պայմաններում, իսկ մեր ծնողները դա հասկանում են գեղեցիկ, շքեղ ռեստորաններում, ինչքան հնարավոր է ճոխ միջավայրում: Ինչ-որ տեղ դպրոցները մրցակցում են միմյանց հետ՝ զարմցնելով իրար կամ նմանատիպ մի բան: Փորձում ենք անել ամեն ինչ, նման երևույթներից խուսափելու համար: Չեմ բացառում, որ նման երևույթներ կան, բայց ահազանգի դեպքում դրանք անմիջապես մեր հսկողության տակ են առնվելու»,-նշեց կրթության վարչության պետը՝ ավելացնելով, որ արվելու է այնպես, որ դահլիճներ ունեցող դպրոցներն իրենց միջոցառումներն անցկացնեն հենց այդ դահլիճներում՝ առանց այլ տարածք վարձակալելու:
Այս տարի մարզն ունի մոտ 2 հազար շրջանավարտ:
1
«Бесплатные бонусы в играх»: IDBank предупреждает о кибератаках на школьников
2
IDBank представляет новую карту Mastercard World с преимуществами для путешествий и специальной акци...
3
ЕАЭС со временем будет расширяться. Когда-нибудь это поймёт и рядовой армянин, но будет уже поздно
4
Платформа Rate.Trading на Seaside Startup Summit: IDBank представил инновационное решение
5
ВТБ (Армения): вклад «Стабильный» — до 10% годовых и оформление в мобильном приложении



