Նվազել է հանքային ջրի արդյունահանումը
ОБЩЕСТВОPast.am-ը գրում է.
Ըստ հանքային ջրերի արդյունահանման և օգտագործման մասին ՀՀ ԱՎԾ հաշվառման համակարգում ընդգրկված բնական հանքային ջուր արդյունահանող կազմակերպություններից ստացված վիճակագրական հաշվետվությունների ամփոփ տվյալների՝ 2016թ. հանքային ջրերի արդյունահանումը կազմել է 141 հազար 400 խորանարդ մետր: Այս մասին տեղեկանում ենք Ազգային վիճակագրական ծառայության պաշտոնական կայքում տեղ գտած հրապարակումից:
2015 թ. տվյալներով արդյունահանվել էր 163 հազար 600 խորանարդ մետր հանքային ջուր, ինչը 21 հազար 900 խորանարդ մետրով ավել է այս տարի գրանցված ցուցանիշներից:
Վերևում նշված հանքային ջրերի 141 հազար 400 խորանարդ մետր ծավալից 55 հազար 900–ը՝ արդյունահանվել է Գեղարքունիքի մարզում: Երկրորդ և երրորդ տեղերը զբաղեցնում են Կոտայքի և Վայոց ձորի մարզերը՝ համապատասխանաբար 39 հազար 200 և 28 հազար 600 խորանարդ մետր ծավալով: Ամենից քիչ հանքային ջուր է արդյունահանվել Լոռու մարզում՝ ընդամենը 200 խորանարդ մետր ծավալի:
Բացի այս 141 հազար խորանարդ մետրի՝ արդյունահանման ծավալն ըստ ընդերքօգտագործման իրավունքի կազմել է 869 հազար 300 խորանարդ մետր, որից 727 հազար 900–ը պարզապես ազատ հոսք է ունեցել:
Ըստ հրապարակման՝ 2016 թ. ընթացքում օգտագործված հանքային ջրերի ծավալը ըստ նպատակի կազմել է 139 հազար 600 խորանարդ մետր: Սրանից շշալցման է ուղղվել 46 հազար 700 խորանարդ մետրը, ածխաթթու գազի կորզում է կատարվել 55 հազար–ից, բուժական նպատակներին է ծառայել 16 հազար 400 խորանարդ մետր հանքային ջուր, և վերջապես 21 հազար 500–ն էլ օգտագործվել է ռեկրեացիայի նպատակով:
Հանքային ջրերի հեռացումն ու կորուստը նախորդ տարի հետևյալ պատկերն են ունեցել: Հանքային ջրերի հեռացումը կազմել է 221 հազար խորանարդ մետր, որից 173 հազար 300 խորանարդ մետրը հեռացվել է կոյուղու համակարգի միջոցով: Հանքային ջրի տարեկան կորուստը կազմել է հազար 800 խորանարդ մետր:
ՔՐԻՍՏԻՆԱ ՏԵՐ–ՄԱԹԵՎՈՍՅԱՆ
1
Еще один миллион бутылок «Джермука» заблокирован по поручению Роспотребнадзора
2
Государственная политика должна объединять общество
3
В «Сильной Армении» прокомментировали возможность визита Зеленского в Ереван
4
Демографический фронт: семья как последний рубеж. Сурен Суренянц
5
Почему апелляционный суд принял к производству все иски, кроме одного? «Паст»



