Թթուջուր եւ Գանձակ գյուղերի աշնանացան ցորենի որոշ ցանքեր ցրտահարված են
ЭКОНОМИКАԳեղարքունիքի մարզի Թթուջուր եւ Գանձակ գյուղերում աշնանացան ցորենի ցանքերը որոշակի տարածքներում չեն դիմացել անցած ձմռան ցրտերին՝ կորցնելով հետագա կենսունակությունը: Ինչպես տեղեկացրեց Գեղարքունիքի մարզպետարանի աշխատակազմի գյուղատնտեսության եւ բնապահպանության վարչության գյուղատնտեսության բաժնի վարիչ Մարտին Պետրոսյանը, մարզպետարանի գյուղատնտեսության վարչության մասնագետների կողմից տեղում ուսումնասիրվել է աշնանացան ցորենի ցանքերի ընդհանուր վիճակը, ինչի արդյունքում էլ պարզվել է, որ մոտ 32 հեկտար աշնանացան ցրտահարված է Թթուջրում, մոտ 33 հեկտար՝ Գանձակում:«Թթուջրում նախորդ տարվա աշնանը կատարվել է մոտ 50 հեկտար աշնանացան: Ի դեպ, Հայաստանի անկախության 25 տարիների ընթացքում այստեղ առաջին անգամ է աշնանացան կատարվել, որից մոտ 32 հեկտարն արդեն կորցրել է իր կենսունակությունը անցած ձմռան դաժան ցրտերի հետեւանքով: Այստեղ տուժել է 42 տնտեսություն: Գանձակում նախորդ տարվա աշնանը կատարվել է 60 հեկտար աշնանացան, որից մոտ 33 հեկտարը ցրտահարված է: Այստեղ էլ տուժել է 50 տնտեսություն: Մենք տնտեսություններին խորհուրդ ենք տվել՝ ցրտահարված ցանքերում կատարել գարու ենթացանք: Ամեն դեպքում, մարդիկ վնասներ են կրել, եւ այս տարի չեն կարող ակնկալած բերքից ոչինչ ստանալ»,-հավաստեց Մարտին Պետրոսյանը: Տնտեսություններին պատճառված վնասների հնարավոր չափերը ճշտվում են:
Խոսրով Խլղաթյան
1
Принесет ли президент извинения? «Паст»
2
Вот ради чего ещё отбирали Электрические сети Армении (ЭСА) «Паст»
3
Сомнительные «исследования» и отборы проб в Армении продолжаются: а что делают соответствующие орган...
4
WSJ: Иран отказался приостанавливать обогащение урана в ходе переговоров с США
5
Новые подробности: на напряжённость между телеком-операторами и платёжно-расчётными организациями от...



