Թրամփը ժամանել Է Իսրայել
МЕЖДУНАРОДНОЕԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը պաշտոնում ընտրվելուց ի վեր առաջին այցով մայիսի 22-ին ժամանել Է Իսրայել: Դավիթ բեն Գուրիոնի անվան միջազգային օդանավակայանում Թրամփի ինքնաթիռը դիմավորել են Իսրայելի նախագահ Ռեուվեն Ռիվլինը, վարչապետ Բենիամին Նաթանյահուն՝ տիկնոջ՝ Սառայի հետ, Կնեսետի (երկրի խորհրդարանի) խոսնակ Յուլի Էդելշտեյնը, Իսրայելի կառավարության նախարարները՝ ամբողջ կազմով, հոգեւորականության ներկայացուցիներ: Թրամփի դիմավորման արարողությունն ուղիղ եթերում հեռարձակել են իսրայելական հեռուստատեսության բոլոր կենտրոնական ալիքները:
Արարողության ընթացքում ԱՄՆ-ի ղեկավարը հայտարարել Է, որ Իսրայել իր այցը երկու երկրների անխախտ բարեկամության հաստատումն Է: «Ինձ համար մեծ պատիվ Է այսօր լինել ձեզ հետ, որպես նախագահ իմ առաջին այցը ԱՄՆ-ի եւ Իսրայել Պետության անխախտ միության հաստատումն Է»,-ասել Է Թրամփը՝ դիմելով Ռիվլինին եւ Նաթանյահուին:
«Իսրայելը կառուցել Է մեծագույն քաղաքակրթություններից մեկը»,-հավելել Է ԱՄՆ-ի նախագահը:
Նա նաեւ Մերձավոր Արեւելք իր այցը որակել Է «այս տարածաշրջան անվտանգություն եւ կայունություն բերելու, ահաբեկիչների գրոհները դիմագրավելու եւ ապագա խաղաղության ու բարգավաճման համար պայմաններ ստեղծելու հազվադեպ հնարավորություն», հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
1
Соответствуют ли действительности «тревожные звонки» о том, что в продуктах питания находят «камень ...
2
Потеря памяти или преднамеренность? «Паст»
3
За два месяца девять лет восполнится? «Паст»
4
Когда земля уходит из-под ног: «Паст»
5
Кто такой Марио Науфал, которому дал интервью Нарек Карапетян? «Паст»



