Գեղարքունիքի երկրագիտական թանգարանը «Թանգարանային գիշերվա» ընթացքում ունեցել է 645 այցելու
КУЛЬТУРАԳավառ քաղաքի Գեղարքունիքի երկրագիտական թանգարանում կազմակերպված «Թանգարանային գիշեր» միջոցառմանը ներկա են եղել 645 այցելու: Ինչպես տեղեկացրեց Գեղարքունիքի երկրագիտական թանգարանի տնօրեն Բյուրեղիկ Հովեյանը, թանգարանի այցելուները հիմնականում եղել են Գավառ քա ղաքի եւ տարածքի համայնքների առանձին կազմակերպությունների ներկայացուցիչներ, կոլեկտիվներ, ընտանիքներ, անհատ քաղաքացիներ:
«Մեզ են այցելել նաեւ «Սարդարապատ» թանգարանի ազգագրագետները, Գանձակի միջնակարգ դպրոցի կոլեկտիվը, բազմաթիվ մանկավարժներ ու աշակերտներ: «Թանգարանային գիշեր» միջոցառման շրջանակում մեր թանգարանում բացվեցին ցուցադրություններ՝ Սեւանի ավազանի հուշարձաններին «Արցախյան հերոսամարտում զոհվածներ Արմեն Մարտիրոսյանին,Գուրգեն Այվազյանին, Արման Ղանդիլյանին նվիրված թեմաներով, առանձին ցուցադրությամբ ներկայացվեցին նաեւ Գավառ քաղաքի գեղանկարիչներ Աշխեն Սարգսյանի,Շուշան Ալմոյանի եւ Մանվել Մուրադյանի գեղանկարչական աշ խատանքները: Թանգարանում տեղի ունեցած ցուցադրություններից հետո ելույթ ունեցան Գավառի Հ. Թալալյանի անվան երաժշտական դպրոցի սաները: Թանգարանի մուտքի մոտ կազմակերպված բացօթյա ցուցադրությանը ներկայացվեցին թանգարանում պահպանվող ազգագրական իրերի հետաքրքիր ու արժեքավոր նմուշներ»,-պատմեց Բյուրեղիկ Հովեյանը:
Խոսրով Խլղաթյան
1
Пашинян ты упустил свой шанс уйти спокойно. Аршак Карапетян
2
«Бесплатные бонусы в играх»: IDBank предупреждает о кибератаках на школьников
3
ЕАЭС со временем будет расширяться. Когда-нибудь это поймёт и рядовой армянин, но будет уже поздно
4
Обновленный Центр продаж и обслуживания Ucom открылся по адресу ул. Шаумяна, 24/2 в Арарате
5
Состоялось открытие Khachaturian Rooftop при поддержке IDBank



