Շվարցենեգերը հավաստել Է մասնակցությունը «Տերմինատորի» վեցերորդ մասին նկարահանումներին
ЛАЙФՀոլիվուդյան դերասան Առնոլդ Շվարցենեգերը հայտնել Է, որ կվերադառնա Տերմինատորի դերին համանուն ֆիլմի վեցերորդ մասում: Մայիսի 21-ին այս մասին նա հայտարարել Է Կաննի կինոփառատոնում:
The Mirror-ի փոխանցմամբ՝ ԱՄՆ-ի Կալիֆոռնիայի նախկին նահանգապետը պարզաբանել Է, որ վերջերս հանդիպել Է ռեժիսոր Ջեյմս Քեմերոնի հետ, որպեսզի քննարկի կուլտային բլոկբաստերի շարունակությունը: «Ֆիլմը վերադառնում Է: Այն շարժվում Է առաջ: Քեմերոնը մի շարք լավ գաղափարներ ունի, թե ինչպես շարունակել կինոպատումը: Եվ ես կլինեմ այնտեղ»,- հայտարարել Է 69-ամյա դերասանը:
Սերիայի հինգերորդ մասը՝ Ալան Թեյլորի «Տերմինատոր. Գենեզիսը», Էկրաններ Է բարձրացել 2015 թվականի ամռանը եւ 440 միլիոն դոլար հավաքել ամբողջ աշխարհում: Ֆիլմը, որտեղ Առնոլդ Շվարցենեգերը վերադարձել Է T-800 մարդասպան-ռոբոտի դերին, միանշանակ չի ընդունվել մամուլի եւ հանդիսականների կողմից:
«Տերմինատոր» կինոպատումը պատմում Է արհեստական ինտելեկտի կողմից կառավարվող «Սքայնեթ» գերհամակարգիչների ցանցի եւ դրա կողմից ստրկացված մարկության մնացորդների պատերազմի մասին: Սերիայի ժապավենները կինովարձույթում հավաքել են ավելի քան 1,4 միլիարդ դոլար: Առաջին մասը Ջեյմս Քեմերոնը նկարահանել Է 1984 թվականին:
1
Выполняя требования агрессора, мира не достичь. Аршак Карапетян
2
IDBank представляет новую карту Mastercard World с преимуществами для путешествий и специальной акци...
3
Moody’s изменило прогноз по рейтингам IDBank на позитивный
4
Армения оказалась на грани исторической катастрофы․ Аршак Карапетян
5
Бывшие руководители Словакии требуют от Никола Пашиняна прекратить политические преследования и давл...



