Կինոռեժիսոր Ջիվան Ավետիսյանը մասնակցել է Կաննի 70-րդ փառատոնի կինոշուկային
КУЛЬТУРА«Ֆիշ այ Արթ» մշակութային հիմնադրամի նախագահ կինոռեժիսոր Ջիվան Ավետիսյանը, մասնակցելով Կաննի 70-րդ կինոփառատոնի կինոշուկային, այս օրերին մի շարք հեղինակավոր կազմակերպությունների ներկայացուցիչների և անհատ արվեստագետների հետ քննարկել է համագործակցության հետ կապված մի շարք հարցեր։
Ջիվան Ավետիսյանը ներկա է կինոփառատոնին իր հաջորդ՝ «Դրախտի դարպասը» ֆիլմի սցենարի համահեղինակի՝ Արտավազդ Եղիազարյանի հետ (սցենարի հեղինակներն են Ա. Եղիազարյանն ու Մ. Մալխասյանը)։ Հանդիպումներ են տեղի ունեցել մի շարք եվրոպական կինոարտադրող, ինչպես նաև տարբեր համաշխարհային դիստրիբյուտորական ընկերությունների հետ։
Խոսելով նոր ֆիլմի մասին՝ ռեժիսորը, մասնավորապես, նշել է. «Դեռևս վաղ է խոսել դերասանական և ստեղծագործական կազմի, համարտադրողների և դիստրիբյուտորական ընկերությունների մասին: Սակայն գոհունակությամբ կարող եմ ասել, որ ինչպես արդյունավետ էր փետրվարին Բեռլինի կինոշուկայում ներկայանալը, այնպես էլ հաջողված է Կաննի կինոշուկայում մեր ներկայությունը։ Ընդամենը ազնիվ և հետևողական աշխատանքով կարող ենք հասնել մեր բաղձալի ցանկությանը»,-ընդգծել է նա:
Կաննի կինոշուկայում աշխատանքներ են տարվում նաև «Վերջին բնակիչը» ֆիլմի համաշխարհային դիստրիբյուտորի՝ «Գալոփինգ ֆիլմս»-ի հետ։
Միջազգային կինոփառատոնին մասնակցությունից հետո կհաջորդի «Վերջին բնակիչը» ֆիլմի եվրոպական ցուցադրությունների սկիզբը Հոլանդիայում (Ալեմլո, մայիսի 26, Ամստերդամ, մայիսի 27), Ֆինլանդիայում (Հելսինկի, մայիսի 30) և Շվեդիայում (Ստոկհոլմ, հունիսի 2, Ուփսալա, հունիսի 4), որոնց ներկա կլինի ռեժիսորը։
«Վերջին բնակիչը» ֆիլմը նկարահանվել է Ծովինար Խաչատրյանի «Գյուրջևանի վերջին բնակիչը» պատմվածքի հիման վրա: Դերասանական կազմում հայ սիրված մի շարք դերասանների հետ, ընդգրկվել են նաև համաշխարհային ճանաչում ունեցող դերասաններ Իրանից, Լիտվայից, Հունաստանից, ԱՄՆ-ից, Ռուսաստանից: Ֆիլմի կոմպոզիտորն աշխարհահռչակ «System of a down» ռոք-խմբի մեն ակատար Սերժ Թանկյանն է։
Ֆիլմի հայաստանյան պրեմիերան կայացել է «Ոսկե Ծիրան» 13-րդ կինոփառատոնի շրջանակում։
1
Пашинян ты упустил свой шанс уйти спокойно. Аршак Карапетян
2
«Бесплатные бонусы в играх»: IDBank предупреждает о кибератаках на школьников
3
ЕАЭС со временем будет расширяться. Когда-нибудь это поймёт и рядовой армянин, но будет уже поздно
4
Обновленный Центр продаж и обслуживания Ucom открылся по адресу ул. Шаумяна, 24/2 в Арарате
5
Состоялось открытие Khachaturian Rooftop при поддержке IDBank



