Բրյուսելը մտադիր Է Լոնդոնի հետ Brexit-ի շուրջ բանակցություններն սկսել հունիսի 20-ին. Մեյ
МЕЖДУНАРОДНОЕԲրյուսելը ցանկանում Է Եվրամիությունից Մեծ Բրիտանիայի դուրս գալու պայմանների շուրջ պաշտոնական բանակցություններն սկսել Միացյալ Թագավորությունում համընդհանուր խորհրդարանական ընտրությունների անցկացումից 11 օր հետո, որոնք նշանակված են հունիսի 8-ին: Այդ մասին մայիսի 22-ին հայտնել Է The Telegraph թերթը, որը քաղվածքներ Է տարածել Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյի նախընտրական քարոզչական ճառից, որով նա Ուելսում դիմելու Է ընտրողներին:
«Ընդամենը 17 օր Է մնում մինչեւ կարեւորագույն համընդհանուր ընտրությունները: Դրանց անցկացումից ընդամենը 11 օր անց (հունիսի 20-ին) Եվրամիությունը ցանկանում Է, որ սկսվեն Brexit-ի շուրջ բանակցությունները: Բանակցությունների սեղանի շուրջ Մեծ Բրիտանիայի տեղը կզբաղեցնեմ ես կամ Ջերեմի Քորբինը (Լեյբորիստական կուսակցության առաջնորդը)»,-ասված Է բրիտանացի վարչապետի խոսքում:
Մեյի խոսքով՝ հունիսին «նոր կառավարությունն իր ճանապարհը գտնելու ժամանակ չի ունենա»: «Ուստի այդ ընտրություններում խաղադրույքները բարձր են»,-հավելել Է վարչապետը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
1
Почему Армения не обратилась в ОДКБ во время войны
2
«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследию
3
Поздравление лидера движения «Всеармянский фронт» с Днем Независимости Армении
4
При поддержке Ucom установлен ИИ-мониторинговый комплекс для охраны природы
5
ARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мира



