ԱԺ-ում ազգային փոքրամասնությունների ներկայացված լինելը խոսում է ժողովրդավարության բարձր մակարդակի մասին. Կ. Աճեմյան
ИНТЕРВЬЮ
«ՀՀ ԱԺ-ի որակական փոփոխությունների մասին կարելի է խոսել ավելի ուշ, երբ մենք տեսնենք կոնկրետ աշխատանքներ»,- Past.am-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Կարինե Աճեմյանը.«Մենք նոր մշակույթ ենք ձեւավորում, կուսակցությունների ու քաղաքական ուժերի դերակատարությունն ու պատգամավորների գործառույթները ավելի են մեծանում: Կարծում եմ, որ 6-րդ գումարման պատգամավորներն ավելի մեծ եռանդով պետք է աշխատեն, քանի որ մինչ 2018 թվականն ընկած ժամանակահատավածում շատ աշխատանքներ կան անելու՝ մասնավորապես նոր օրենքների վրա պետք է աշխատանքներ տարվեն, ավելի ակտիվ պետք է գործեն հանձնաժողովները: Այս առումով, հուսով եմ, որ 6-րդ գումարման ԱԺ-ն կկարողանա ողջ գործառույթներն իրականացնել»:
Խոսելով ազգային փոքրամասնությունների՝ ԱԺ-ում ընդգկված լինելուց, պատգամավորն ընդգծեց, որ նման քայլը ժողովրդավարության բարձր մակարդակի մասին է վկայում.
«Մենք գիտենք, որ Հայաստանի Հանրապետությունը այն փոքրաթիվ երկրներից է, որտեղ այդքան էլ շատ չեն ազգային փոքրամասնությունները, նույնիսկ այս պարագայում մեր ղեկավարությունն ու մենք որոշեցինք, որ այդ մարդիկ եւս պետք է իրենց տեղն ունենան մեր խորհրդարանում: Նրանք իրենց ազգերի, էթնիկ մշակույթի, լեզվի եւ այլ խնդրների հետ կապված պետք է բարձրաձայնեն անձամբ:Կարծում եմ, որ իրենք շատ ակտիվ կլինեն»,-ասաց Կ. Աճեմյանը ընդծելով, որ այս կերպ մարդու իրավունքներն ու խոսքի ազատությունն ավելի բարձր մակարդակի են հանվում:
Կարինե Աճեմյանն անդրադառնալով նաեւ թուրքական ու ադրբեջանական լրատվական կայքերում ազգությամբ եզդի Կնյազ Հասանովի ԱԺ 6-րդ գումարման առաջին նիստը վարելու բացասական արձագանքին,ասաց.«Թուրքիան ու Ադրբեջանն նման արձագանքը, անհանդուրժողականությունը, եվրոպական եւ դեմոկրատական արժեքներից հեռու լինելու ապացույցն է:Եթե նրանք բարձրաձայնում են այդ մասին, դա խոսում է այն մասին, որ իրենք խիստ հեռու են ժողովրդավարական արժեքներից: Պատահական չէր օրերս ԱՄՆ-ում Էրդողանի հետ միջադեպը:Նրա աշխատանկիցների վայրենի վերաբերմունքը վկայում է այն մասին, որ Թուրքիան անընդհատ իզոլացնում է իրեն աշխարհից: Նրանք մոռանում են, որ նման միջոցներով խոսքն առաջ տանել ու աշխարհի հետ բռնի ձեվով խոսել չի կարելի, դա անպայման ունենալու է իր վատ հետեւանքը»:





















































1
Да, Самвел Карапетян - политический заключённый։ будущий президент Армении Самвел Карапетян должен б...
2
Доннарумма договорился с «Манчестер Сити»
3
Соловьев пригрозил Азербайджану специальной военной операцией
4
Самвел Карапетян: На завтрашнем судебном заседании поймем существует ли справедливость в Армении
5
Адвокат Микаела Аджапахяна: Правоохранители выполняют политический заказ