Ереван, 10.Май.2026,
00
:
00
ВАЖНО


Ռոհանիի վերընտրվելը Հայաստանի համար չափազանց ընկալելի և շահեկան է. Վարդան Ոսկանյան

МЕЖДУНАРОДНОЕ

 ՀՀ-ի համար շահեկան է, որ Իրանում կայացած նախագահի ընտրություններում նախագահ վերընտրվեց Հասան Ռոհանին:  Այսօր լրագրողների հետ զրույցում նման տեսակետ հայտնեց իրանագետ Վարդան Ոսկանյանը՝ նկատելով, որ նախագահի փոփոխության պարագայում նոր կառավարություն պետք է լիներ, որը կրկին պետք է հստակեցներ ձեռք բերված պայմանավորվածությունները, հաստատված ծրագրերը և այլն: Նրա խոսքով՝ Իրանում ընտրության արդյունքները ցույց տվեցին, որ Հայաստան-Իրան համատեղ որոշումները կյանքի կոչվելու մեծ հեռանկար ունեն:

«Իրանի նախագահ Հասան Ռոհանիի վերընտրումը ձեռնտու է Հայաստանին ժամանակային առումով: Եթե նոր նախագահ ընտրվեր, պետք է ձևավորվեր նոր կառավարություն, ճշգրտվեր ուղեգիծը: Գործող և վերընտրված նախագահ Ռոհանին Հայաստանի համար չափազանց ընկալելի, կանխատեսելի, արդեն իսկ Հայաստանի հետ գործակցության որոշակի փորձ, հաջողություններ գրանցած անձնավորություն է: Սակայն պետք է նաև նշեմ, որ Իրանի քաղաքական օրակարգը փոփոխվելու է: Ռոհանին թեև հսկայական թվով ձայներ հավաքեց՝ ավելին քան նախորդ ընտրություններում, միևնույն է՝ իրանցիների ակնկալիքներն աճել են՝ կապված երկրի ազատականացման, տնտեսական հաջողությունների և այլնի մասով: Նախագահ Ռոհանի վարչակարգը կարող ենք ասել, որ արտաքին քաղաքական օրակարգի գրեթե բոլոր կետերը կատարել է, մասնավորապես՝ մեծացրել է ազդեցությունը. մերձավորարևելյան տարածաշրջանի գրեթե բոլոր երկրներն այսօր առանց Իրանի, կարելի է ասել, որ որևէ խնդրի կարդինալ լուծում չեն տալիս»,- ասաց Ոսկանյանը:

Վերջինս գնահատմամբ՝ Իրանն այս ընտրություններով ավելի ամրապնդեց իր դիրքերն աշխարհում, քանի որ կարողացավ ընտրություններին ապահովել բարձր մասնակցություն, հետընտրական զարգացումներ չեղան: Ոսկանյանի խոսքով՝ Իրանը կշարունակի գործել Սիրիայում, Արաբական թերակղզում կունենա ազդեցություն, Աֆղանստանում և այլն:

Խոսելով վերընտրված նախագահից ՀՀ ակնկալիքներից, իրանագետը նկատեց, որ մի քանի ոլորտներում Հայաստանն ու Իրանն ակնհայտորեն արդեն իսկ գրանցել են հաջողություններ:

«Այդ հաջողությունները տարբեր մակարդակների վրա են: Եթե էներգետիկ ոլորտը հայ-իրանական հարաբերությունների շոգեքարշն է և հաջողությամբ զարգանում է, ապա մի շարք ոլորտներ կան, որոնք կաղում են: Խոսքը հատկապես հաղորդակցության ուղիների, ճանապարհների խնդրի մասին է: Հիշում ենք, որ անձամբ Ռոհանին է հայտարարել, որ Իրանը դիտարկում է Հայաստանը որպես կարևորագույն հանգուցային երկիր Պարսից ծոցը Սև ծովին կապող միջանցքի ծրագրում: Մենք հնարավորինս արագ պետք է իրականացնենք առնվազն այդ հաղորդակցության ուղիների առաջին բաղադրիչը՝ Հյուսիս-հարավ ավտոմայրուղին»,-շարունակեց նա:

Իրանագետը շեշտեց, որ այս պահին հայկական կողմը պետք է օրակարգից դուրս չթողնի հայ-իրանական երկաթուղու խնդիրը: Ոսկանյանը կարևորեց նաև Իրանի հետ եռակողմ, քառակողմ ձևաչափերով գործակցության ձևավորումը՝ ընդգրկելով մի կողմից Վրաստանին, որոշ պարագաներում ՌԴ-ին, Թուրքմենստանին և այլն:

«Մեր երկիրն ու Իրանը բանակցում են Հայաստան-Իրան-Թուրքմենստան գազային համաձայնագրի շուրջ: Մենք Վրաստանի հետ կրկին բանակցում ենք նման եռակողմ գազային համաձայնագրի շուրջ, այստեղ որոշակի առաջընթաց գրանցվել է: Այս ձևաչափը թույլ է տալիս Հայաստանի դերակատարությունը մեծացնել մեր ողջ տարածաշրջանում: Կարևոր է արագ իրականացնել նաև Սյունիքի մարզում ազատ տնտեսական գոտու ստեղծումը: Մենք ունենք հսկայական պոտենցիալ, որը պետք է առաջիկա տարիներին մեկը մյուսի հետևից իրացնենք:  Իրանական կողմը պատրաստակամ է այդ ծրագրերի իրականացման համար համագործակցել մեզ հետ»,- եզրափակեց Վարդան Ոսկանյանը:

 

Великая Победа и великий подвиг армянского народа. Арман Варданян Путин пообещал премьеру Словакии удовлетворить энергетические потребности страныАйк Гаспарян стал двукратным чемпионом по шахбоксу в ТурцииАрмения глазами издания Boston HeraldВ аэропорту Денвера пассажирский самолёт сбил пешеходаКопыркин о коридоре на юге Армении с участием США: Требует анализа и отношение иранской стороныПарад Победы на Красной площади завершился: Путин выступал более 8,5 минутМы обязаны продолжать добиваться защиты прав лишенных родины армян Арцаха: Католикос всех армянПоздравительное послание лидера движения «Всеармянский фронт» по случаю Праздника Победы и МираВ Гюмри появилась Аллея памяти Юнибанк выступил партнером международного форума “Yerevan Dialogue 2026” Актриса Джульетта Степанян удостоена премии «Белый слон» Группа ЕИБ и Америабанк расширяют поддержку армянского бизнеса посредством гарантии, обеспеченной ЕССила одного драма для фонда «Ваге Меликсетян»На Евразийском экономическом форуме в Астане ожидается рекордное число участниковВ Ширакской области правоохранители проводятся обыски в офисе «Сильной Армении»: есть задержанныеПоздравление лидера движения «Всеармянский фронт» на мероприятии Дня ЕркрапаВ Великобритании подтвердили третий случай заражения хантавирусомРоссия до 12 мая останавливает все полеты на юге страны из-за удара БПЛА по диспетчерскому центруИсточник RT: разговор с послом Армении в МИД России был крайне жёсткимВ Армении стартовала агитационная кампания к парламентским выборамПартия "Сильная Армения" объявляет о начале предвыборной кампанииПять рейсов из России задерживаются на прилет в Ереван из-за атак БПЛАЖивая память в сердце Еревана: кинопоказ фильма Солдатик объединил поколенияЗавершился международный шахматный турнир, организованный при поддержке IDBankВ Армении состоялась международная конференция FINTECH360Какой армянский деятель стал членом комиссии при президенте РФ? «Паст»Европейские обещания на фоне закрытых дверей: «Паст»Вакуум безопасности: что ждет Армению без России? «Паст»Ucom повышает скорость интернета во всех тарифах Unity «След» Курдистана в списке «Республики»: кто такой Роман Мурадян? «Паст»Премьер-министр не упомянул ни политзаключенных, ни пленных в Баку: АмстердамГенпрокуратура Армении взяла под контроль громкое дело о несовершеннолетних сестрах в ВедиИллюзия мира: как саммит в Ереване обнажил стратегический тупик Армении В Госдуме РФ обвинили Макрона в имперском поведении после его слов о связях Армении и РоссииМери Мисакян вошла в топ-6 на молодежном чемпионате мира по тяжелой атлетикеEuobserver: Армения стремится занять место в очереди на вступление в ЕС на фоне геополитической нестабильностиСаммит хромых уток в Ереване Арагчи: Иран готов заключить честную сделку с США по урегулированию конфликта4 вагона удобрений и 4 вагона зерна будут отправлены в Армению транзитом через территорию АзербайджанаВ Шанхае построят самое большое в мире колесо обозрения без спицЗаявление движения «Нет “Западному Азербайджану”!»: нет разделу Армении Главная повестка выборов: армянская идентичность или интеграцияВ деле построения архитектуры мира в нашем регионе Макрон играет ключевую роль - ПашинянВ НАТО заявили, что решение США о выводе войск из ФРГ не повлияет на возможности альянсаФон дер Ляйен выделила четыре основных приоритетных направления сотрудничества ЕС-АрменияКая Каллас прибыла в АзербайджанМинистр иностранных дел: Открытые границы с Турцией послужат интересам АрменииЦентральный банк Армении сохранил ставку рефинансирования на уровне 6,50%Звон в колокол на Лондонской фондовой бирже ознаменовал включение Америабанка в индекс FTSE 100 в составе группы LFG