Թուրքիայի վարչապետը պաշտոնական այցով ժամանում Է Թբիլիսի
МЕЖДУНАРОДНОЕ Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմը մայիսի 22-ին պաշտոնական այցով ժամանում Է Թբիլիսի: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է «Նովոստի Գրուզիա»-ն՝ հղում անելով Վրաստանի կառավարության վարչակազմին:
Թուրքիայի կառավարության ղեկավարի դիմավորման պաշտոնական արարողությունը կկայանա մայիսի 23-ին, ինչից հետո տեղի կունենան նրա բանակցությունները Վրաստանի վարչապետ Գեորգի Կվիրիկաշվիլիի հետ:
Հանդիպման թեման հայտնի չԷ: Վերջին անգամ Թուրքիայի վարչապետը Վրաստան Է այցելել այս տարվա մարտին:
Վրաստանը եւ Թուրքիան ռազմավարական գործընկերներ են: Վրաստանի վիճակագրության «Սաքստատ» ազգային ծառայության տվյալների համաձայն՝ Թուրքիան առաջին տեղն Է զբաղեցնում Վրաստանի առեւտրական գործընկերների շարքում: 2017 թվականի առաջին եռամսյակում երկու երկրների միջեւ ապրանքաշրջանառությունը կազմել Է ավելի քան 452 մլն դոլար:
1
Почему Армения не обратилась в ОДКБ во время войны
2
«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследию
3
Поздравление лидера движения «Всеармянский фронт» с Днем Независимости Армении
4
ARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мира
5
Ucom и FAST объединяют искусственный интеллект и зелёные инновации



