Էրդողանն այսուհետ կրկին կղեկավարի իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցությունը
МЕЖДУНАРОДНОЕ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մայիսի 21-ին իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության արտահերթ համագումարի ժամանակ 1414 ձայնով ընտրվել է կուսակցության նախագահի պաշտոնում: Ինչպես հաղորդում են թուրքական ԶԼՄ-ները, այդպիսով ԱԶԿ-ում սկսվել է Էրդողանի ղեկավարման երկրորդ շրջանը:
Համագումարի ժամանակ Էրդողանը նշել է, որ 998 օր հետո կրկին վերադարձել է կուսակցություն: Նա անդրադարձել է երկրում հայտարարված արտակարգ դրությանը՝ նշելով. «Հարցնում են, թե երբ է հանվելու արտակարգ դրությունը: Իմ երկրում փորձում են քանդել պետությունը, դուք ինչ երեսով եք մեզ նման բան հարցնում: Չի հանվելու, քանի դեռ իրադրությունը չի հանդարտվել»:
Թուրքիայի նախագահն անդրադարձել է Եվրամիությանը Թուրքիայի անդամակցության հարցին: «Արդեն ստիպված չենք հանդուրժել Եվրամիության՝ մեր երկրի պատիվն անտեսող վերաբերմունքը: Կամ ԵՄ-ն պահում է մեզ տված խոստումը, կամ էլ ամեն ոք անում է իր իմացածը»,- նշել է Էրդողանը՝ ընդգծելով, որ իրենց նախընտրությունն անկախ ամեն ինչից Եվրամիության հետ ճանապարհը շարունակելն է:
Կուսակցության կանոնադրության մեջ համագումարում մտցվել է փոփոխություն և ԱԶԿ արդեն նախկին ղեկավար, վարչապետ Բինալի Յըլդըրըմը հայտարարվել է որպես ԱԶԿ նախագահի տեղակալ:
Թուրքիայի նախկին սահմանադրությամբ երկրի նախագահի կուսակցական պատկանելությունն արգելվում էր: Սակայն ապրիլի 16-ի սահմանադրական հանրաքվեով ամրագրված փոփոխությունները թույլ են տալիս նախագահին լինել կուսակցական:
Սահմանադրական փոփոխություններն ուժի մեջ են մտնելու 2019 թվականից, սակայն երեք հոդված, որոնց շարքում է նաև նախագահի կուսակցական պատկանելության թույլատրումը, ուժի մեջ կմտնի նախքան 2019 թվականը:
1
Почему Армения не обратилась в ОДКБ во время войны
2
«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследию
3
Поздравление лидера движения «Всеармянский фронт» с Днем Независимости Армении
4
ARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мира
5
Ucom и FAST объединяют искусственный интеллект и зелёные инновации



