Սիրիայի կառավարական ուժերը վերականգնել են ամբողջական վերահսկողությունը Հոմս քաղաքում
ОБЩЕСТВО Սիրիայի կառավարական ուժերը կիրակի վերականգնել են վերահսկողությունը Հոմս կենտրոնական քաղաքում, որտեղ այսօր իրականացվել է ընդդիմադիր ուժերի վերջին խմբի տարհանումը:
Ինչպես տեղեկացնում է Agence France Presse-ը, սիրիական կառավարական ուժերի և ռուսական ուժերի նախաձեռնությամբ իրականացվող տարհանման ընթացքում ապստամբները դուրս են եկել Վայեր թաղամասից, որը նրանց վերահսկողության տակ գտնվող վերջին շրջանն էր Հոմսում:
Նշվում է, որ տարհանման գործընթացն սկսվել է դեռևս 2014-ին, երբ քաղաքից հեռացել են ապստամբների առաջին խմբերը: Իսկ մնացողները 2 տարի շարունակ պաշարման մեջ են գտնվել կառավարական զորքերի կողմից:
Տարհանման վերջին փուլն սկսվել է շաբաթ, երբ 3000 մարդ է դուրս եկել Վայեր շրջանից:
Նշվում է, որ այդ շրջանում սիրիացի և ռուս զինվորականներ կտեղակայվեն` ապահովելու համար այնտեղ մնացած կամ վերադարձող բնակիչների անվտանգությունը:



