Իսրայելի վարչապետը մտադիր է Թրամփի հետ քննարկել Պաղեստինում խաղաղության հարցը
МЕЖДУНАРОДНОЕԻսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ մտադիր է քննարկել պաղեստինցիների հետ խաղաղ բանակցությունների վերսկսման հնարավորությունները:
DW.com-ի փոխանցմամբ` այս մասին իսրայելցի գործիչը հայտարարել է կիրակի նախարարների հետ անցկացրած նիստում: Վերջին անգամ Իսրայելն ու Պաղեստինը 2014-ին դադարեցրել են խաղաղ երկխոսությունը, որն ընթանում էր ԱՄՆ-ի միջնորդությամբ:
Նեթանյահուի խոսքով` Թրամփի հետ բանակցությունների այլ թեմաներից են նաև երկու երկրի միջև հարաբերությունների, առաջին հերթին` անվտանգության ոլորտում համագործակցության ամրապնդման ուղիները:
Թրամփը Իսրայել և Պաղեստինյան ինքնավարություն պետական այցով կժամանի մայիսի 22-ին:
Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, Իսրայելում ԱՄՆ նախագահը կբնակվի հյուրանոցի «զրահապատ» համարում, իսկ անվտանգությունը կապահովեն ռոբոտները:



