Լանջաղբյուրի տնտեսություններից մեկում գայլը 15 գլուխ ոչխար է հոշոտել
ОБЩЕСТВОԳեղարքունիքի մարզի Լանջաղբյուր գյուղում անցած գիշեր գայլը կամ գայլերի ոհմակը հարձակվել է Նորիկ Գեւորգյանի տան բակի ամառային փարախում գտնվող ոչխարի հոտի վրա եւ հոշոտել 15 գլուխ՝ 5 մայր ոչխար եւ 10 գառ:
Ինչպես տեղեկացրին Լանջաղբյուրի գյուղապետարանից, լուսադեմին 12 գլուխ անասուն լրիվ հոշոտված են գտնվել ու անշնչացած, իսկ 3-ը գտնվում են վիրավոր վիճակում: Գեղարքունիքի մարզպետարանի աշխատակազմի գյուղատնտեսության եւ բնապահպանության վարչության եւ Լանջաղբյուրի գjուղապետարանի մասնագետների կողմից կազմված արձանագրության համաձայն՝ Նորիկ Գեւորգյանի տնտեսության պատճառվել է մոտ կես միլիոն դրամի վնաս:
1
Еще один миллион бутылок «Джермука» заблокирован по поручению Роспотребнадзора
2
Государственная политика должна объединять общество
3
В «Сильной Армении» прокомментировали возможность визита Зеленского в Ереван
4
Демографический фронт: семья как последний рубеж. Сурен Суренянц
5
Почему апелляционный суд принял к производству все иски, кроме одного? «Паст»



