Իրարանցում Ազգային ժողովում
ПОЛИТИКАԼՐԱԳԻՐ / Ազգային ժողովում պատգամավորների աշխատասենյակների հարցը դեռևս չլուծված է մնում: Մի խումբ պատգամավորներ, հիմնականում նորընտիր, դեռևս կամ աշխատասենյակ չունեն, կամ դժգոհ են իրենց հատկացված աշխատասենյակներից: Նորընտիր ՀՀԿ-ակաները խումբ-խումբ գնում են ՀՀԿ խմբակցություն, խմբակցության քարտուղար Գագիկ Մելիքյանը հավատացնում է, որ այսօր կամ վաղը խնդիրը կլուծվի: Աշխատասենյակ չունեցող պատգամավորներից մեկը բնապահպանության նախկին նախարար Արամ Հարությունյանն է, ով եկել էր դիմելու Գագիկ Մելիքյանին: Նա հեռացավ գոհ, ասաց, որ չի դժգոհում, խոստացան լուծել հարցը:
Վերջին երկու օրերին ԱԺ միջանցքներում նյարդային շրջում էին ՀՀԿ-ական պատգամավորներ Ֆելիքս Ցոլակյանն ու Ալիկ Սարգսյանը: Այսօր պարզվեց, որ նրանց աշխատասենյակների հարցը վեջապես լուծվել է, նրանք ասացին, որ կզբաղեցնեն Ժառանգություն խմբակցության պատգամավորների աշխատասենյակները: Պարզապես սենյակների հարմարավետության խնդիր կա: Աշխատասենյակների ոչ հարմարավետ լինելուց դժգոհել են նաև Ելք խմբակցության պատգամավորները, նրանց հատկացվել են նախկին ՀԱԿ խմբակցության աշխատասենյակները:
շարունակությունը՝ կայքում



