Կարելի է ֆիզիկապես ուժեղ լինել՝ պահպանելով կանացիությունը. Ժան-Կլոդ Վան Դամի դստեր առօրյան՝ ֆոտոշարքով (լուսանկարներ)
ОБЩЕСТВОԺան-Կլոդ Վան Դամը հայտնի է որպես սիրված դերասան, ռեժիսոր, սցենարիստ և մարտարվեստի վարպետ: Շատերը չգիտեն, որ նրա դուստրը՝ Բյանկա Վան Վարենբերգը (դերասանի իսկական ազգանունը), որոշել է շարունակել հոր ճանապարհը:
AdMe.ru-ն գրում է, որ 26-ամյա Բյանկան արդեն հաջողությունների է հասել կինոյի և սպորտի ոլորտում՝ դառնալով հայտնի ազգանվան արժանի ժառանգորդը:
Բյանկան իր ծնողներից ժառանգել է ոչ միայն տպավորիչ արտաքինը, այլ նաև անհավանական ճկունությունը: Ահա թե ինչու, չնայած նրբագեղ և առաջին հայացքից փխրուն կազմվածքին, նա հեշտությամբ կարող է բարձր ցատկեր և այլ հնարքներ իրականացնել:
Աղջկա խոսքով՝ նա սպորտի հանդեպ սեր է տածել դեռ մանկուց, սակայն ոչ մարտարվեստների նկատմամբ. ավելի վաղ նա ուղղակի ատել է դրանք՝ նախընտրելով զբաղվել չմշկասահքով:
Ժամանակի ընթացքում Բյանկան, այնուամենայնիվ, սկսել է հետաքրքրություն ցուցաբերել մարտարվեստների հանդեպ, և այժմ նա վարպետորեն կրկնում է իր հոր հնարքները: Հաճախ նրանք մարզվում են միասին, իսկ ժամանակ առ ժամանակ նույնիսկ մրցում մարզադահլիճում: Վան Դամն օրինակ է ծառայում իր դստեր համար, իսկ Բյանկան նրա մեծ հպարտությունն է:
«Ես ցանկանում եմ ցույց տալ փոքր աղջիկներին և տղաներին, որ կարելի է ֆիզիկապես ուժեղ լինել՝ միևնույն ժամանակ պահպանելով կանացիությունը: Ցանկանում եմ ցույց տալ, որ կարելի է նրբագեղ ձևով նստել ճաշասեղանի մոտ՝ ոտքը ոտքին գցած, այնուհետև ծեծել վիրավորող մարդուն՝ գեղեցիկ և կանացիորեն: Իմ հոր շնորհիվ մարտարվեստները հետաքրքիր են դարձել իմ սերնդի համար, և ես ուզում եմ շարունակել նրա գործը», - ասել է Բյանկան:
Նշվում է, որ աղջիկը որոշել է գնալ հոր ճանապարհով ոչ միայն սպորտի, այլ նաև կինոյի ոլորտում. 2012 թվականին նա խաղացել է «Ներխուժում դրսից» ֆիլմի գլխավոր դերը: Բյանկան աչքի է ընկել 10 ֆիլմում, որոնցում հանդիսացել է որպես դերասանուհի, պրոդյուսեր, սցենարի հեղինակ և նկարիչ:











