Իրանում ընտրությունները նորմալ են անցել
МЕЖДУНАРОДНОЕԻրանի ոստիկանապետ, բրիգադային գեներալ Հոսեյն Աշթարին օրվա երկրորդ կեսին լրագրողներին հայտնել է, թե նախագահական ընտրություններն անցնում են նորմալ, առանց որևէ խախտման և բացարձակ անվտանգ միջավայրում: ԻՌՆԱ գործակալության փոխանցմամբ՝ մոտ 66500 տեղամասերում ընտրությունները վերահսկում են մոտ 300000 ոստիկաններ և 100000 դիտորդներ, լրագրողներ:
Հաղորդվում է նաև, որ Իրանի 12–րդ նախագահական, ինչպես նաև՝ 5–րդ քաղաքային ու գյուղական խորհուրդների ընտրություններին մասնակցում է մոտ 56 մլն ընտրող: Հիշեցնենք, որ հիմնական պայքարը ծավալվել է Իրանի ներկայիս նախագահ Հասան Ռոհանիի և կոշտ գծի կողմնակից Էբրահիմ Ռայիսիի միջև: Իրանում կատակում են, որ սա պայքար էր «սպիտակի» ու «սևի» միջև, քանի որ Ռոհանին կրում է սպիտակ, իսկ Ռայիսին՝ սև չալմա։
1
Почему Армения не обратилась в ОДКБ во время войны
2
«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследию
3
Поздравление лидера движения «Всеармянский фронт» с Днем Независимости Армении
4
При поддержке Ucom установлен ИИ-мониторинговый комплекс для охраны природы
5
ARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мира



