Գիտնականները մայրիկներին խորհուրդ են տալիս խուսափել երեխային ծծակ տալուց
ЛАЙФPast.am-ը ձեր ուշադրությանն է ներկայացնում ծծակ տալու կամ չտալու հարցը.
Բոլոր մայրիկներն երեխայի ծնունդից հետո տանջում է ծծակ տալու կամ չտալու հարցը: Գիտնականներն բազմաթիվ ուսումնասիրությունների արդյունքում ապացուցել են, որ ծծակները կարող են բացասաբար ազդել երեխայի էմոցիոնալ զարգացման վրա:
Երեխաները շրջապատողների հետ շփմանը սովորում են նմանակման միջոցով: Իսկ եթե տղա երեխային ծծակ տաս, ապա նա կդադարի կրկնել դեմքի արտահայտությունները:
Նույն երևույթը տեղի է ունենում մեծահասակների հետ բոտոկսի ներարկումից հետո: Մարդիկ ավելի քիչ զգացմունքներ են ունենում և դժվարությամբ զգում այլ մարդու դեմքի արտահայտության տակ թաքնված զգացմունքները:

Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ երկար ժամանակ ծծակ օգտագործած տղա երեխաները 6-7 տարեկան հասակում ավելի հազվադեպ են նմանակում տեսագրությունների մարդկանց դեմքերի արտահայտությունները: Հատկանշական է, որ ծծակներն աղջիկների վրա չեն ազդում:

Փորձագետները պնդում են, որ ծծակներից հրաժարվելով՝ կարելի է խրախուսել կրծքով սնուցումը՝ խուսափելով մի շարք ինֆեկցիաներից:
Անի Գևորգյան
1
Тонкое искусство «кайфаваться» над народом и все «бросить в карман народа»... «Паст»
2
Почему Пашинян так спешит? «Паст»
3
Как активный гражданин провалил план властей по подсчету голосов: «Паст»
4
Юридический «беспредел»: как пытаются «переварить» нарушения на выборах? «Паст»
5
«Добро пожаловать домой»: визит Мхитаряна в Академию футбольного клуба «Пюник»



