Լավրովը խստորեն քննադատել է Սիրիայի ուղղությամբ ԱՄՆ գլխավորած կոալիցիայի հարվածը
МЕЖДУНАРОДНОЕՍիրիայի կառավարական ուժերի դիրքերի ուղղությամբ ԱՄՆ-ի հարվածը լեգիտիմ չէ, անօրինական է և խախտում է Սիրիայի ինքնիշխանությունը: Այդ մասին հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը, գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
«Ինչն էլ լինի այդ որոշումների պատճառը՝ այն լեգիտիմ չէ, այն անօրինական է և Սիրիայի Արաբական Հանրապետության ինքնիշխանության հերթական կոպիտ խախտումն է»,- ասել է նա լրագրողներին:
Լավրովը հայտնել է, որ ԱՄՆ-ն փորձել է արդարացնել Սիրիայի ուղղությամբ հարվածը նրանով, որ «այդ կառավարական ուժերը վտանգ էին ստեղծում ընդդիմության համար, որը համագործակցում է ԱՄՆ գլխավորած կոալիցիայից ամերիկացի զինվորականների հետ»:
Ավելի վաղ Պենտագոնի ներկայացուցիչը հայտնել է, որ ԱՄՆ գլխավորությամբ կոալիցիան հարված է հասցրել Աթ Թանֆայի շրջանում սիրիական կառավարամետ ուժերի ուղղությամբ:
1
Почему Армения не обратилась в ОДКБ во время войны
2
«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследию
3
Поздравление лидера движения «Всеармянский фронт» с Днем Независимости Армении
4
ARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мира
5
Ucom и FAST объединяют искусственный интеллект и зелёные инновации



