Ռուսաստանցիների 80 տոկոսն սպասում Է Պուտինի մասնակցությանը 2018 թվականի ընտրություններին
МЕЖДУНАРОДНОЕՌուսաստանցիների մեծ մասը (80 տոկոս) հույս ունի, որ ՌԴ-ի գործող նախագահ Վլադիմիր Պուտինը 2018 թվականին կմասնակցի պետության ղեկավարի ընտրություններին: Այդ մասին հայտնել Է «Հասարակական կարծիք» հիմնադրամը:
Յուրաքանչյուր տասներորդ ռուսաստանցին (9 տոկոս) կարծում Է, որ դա տեղի չի ունենա: Դժվարացել Է պատասխանել հարցման մասնակիցների 12 տոկոսը, որը կատարվել Է մայիսի 13 – 14-ը 1500 քաղաքացիների շրջանում ՌԴ-ի 53 սուբյեկտների 104 բնակավայրերում:
Եթե Պուտինը հայտարարեր, թե 2018 թվականին իր թեկնածությունը չի առաջադրելու նախագահի պաշտոնի համար, ռուսաստանցիների մեծ մասը դա կընդուներ բացասաբար (46 տոկոս) կամ առանց մեծ հույզերի (35 տոկոս): Այդ որոշմանը դրականորեն կվերաբերվեր հարցման մասնակիցների 14 տոկոսը:
Սոցիոլոգների տվյալներով՝ մեծացել Է այն ռուսաստանցիների բաժինը, որոնք կարծում են, որ Պուտինն այժմ նախագահի պարտականություններն ավելի լավ Է կատարում, քան այդ պաշտոնում առաջին երկու ժամկետների ընթացքում (42 տոկոս 2013 թվականի 16 տոկոսի դիմաց): Այն մասին, որ նա իր աշխատանքը կատարում Է նույն կերպ, ինչպես եւ նախկինում, նշել Է ռուսաստանցիների 35 տոկոսը (2013 թվականին 56 տոկոս): Բացասական գնահատական Է տալիս, ինչպես եւ նախկինում, 16 տոկոսը, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:
1
На пути к разрушению церкви «хватается за пену»: «Паст»
2
К каким ещё мерам прибегнет Пашинян, чтобы сорвать Собрание епископов? «Паст»
3
Еврокомиссия объявила о мерах по ускорению производства дронов и систем противодействия им
4
Теперь от чего «расстроены» ГД-вцы? «Паст»
5
ФСБ объявила, что подозреваемые в покушении на замглавы ГРУ Владимира Алексеева признали вину



