Տարեկան ամբողջ աշխարհում թոքաբորբից 1.1 միլիոն երեխա է մահանում
ОБЩЕСТВОԻնչպես ամբողջ աշխարհում, այնպես էլ Հայաստանում վերջին տարիներին մանկական մահացության ցուցանիշները նվազել են ի հաշիվ անհաս երեխաների օպտիմալ վարման: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, Երեւանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանում մեկնարկած «Համալսարանական մանկաբո ւժության արդի խնդիրները» թեմայով համաժողովում այս մասին ասաց Համալսարանական հիվանդանոցի մանկաբուժության թիվ 1 ամբիոնի վարիչ, գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Նունե Բաղդասարյանը: Նրա խոսքով` պետության առաջնահերթ խնդիրն է մանկական մահացության ցուցանիշների իջեցումը: «Ամբողջ աշխարհում շարունակում է մտահոգիչ համարվել թոքաբորբից երեխաների մահացության ցուցանիշների աճը: Տարեկան ամբողջ աշխարհում թոքաբորբից 1.1 միլիոն երեխա է մահանում, եւ մենք թոքաբորբի վաղ ախտորոշման խնդիր ունենք», -ասաց նա:
Բաղդասարյանը նշեց նաեւ, որ «Համալսարանական մանկաբուժության արդի խնդիրները» համաժողովը գիտագործնական բնույթ ունի եւ նպատակ է հետապնդում ցույց տալ համալսարանական բժշկության առավելություններն ու արդյունավետությունը: «Մենք պետք է ամեն ինչ անենք ամենօրյա ջանքեր գործադրող մանկաբույժի աշխատանքն արժեւորելու, խրախուսելու համար»,-հավելեց նա:
Համաժողովին ներկա էին նաեւ մի շարք մանկաբույժներ Շվեդիայից եւ Ռուսաստանից:



