Ереван, 25.Сентябрь.2026,
00
:
00
ВАЖНО


Պատերազմի պատրաստվող Ադրբեջանն անտեսելու է Մինսկի խմբի հայտարարությունները

БЛОГ

Արտյոմ Բալասանովը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

Մինսկի խումբը հանդես է եկել Ադրբեջանին դատապարտող`հասցեական քննադատությամբ`կապված առաջնագծում Բաքվի սադրանքների հետ։ Ադրբեջանն իհարկե այդ հայտարարությունը սվիններով կընդունի`կմեղադրի Մինսկի խմբին միակողմանի `հայամետ դիրքորոշման մեջ և այլն, սակայն ամենակարևոր դա չէ`ամենակարևորն այն հանգամանքն է, որ Բաքվի համար միևնույն են այդպիսի հայտարարությունները`Ադրբեջանը հասկացել է մեկ բան`ղարաբաղյան խնդիրը քաղաքական, դիվանագիտական լուծում չունի`պատերազմի պատրաստվող Ադրբեջանը Մինսկի խմբի հերթական, այո`նախորդներից ավելի կոշտ հայտարարությունն ընդունելու է ի գիտություն և շարունակի թե սադրանքները`ցույց տալու համար, որ նրանք «չվախեցան» Մինսկի խմբից, ինչպես նաև սեփական հասարակությանը ցույց տալով, որ անգամ գերտերությունները`ԱՄՆ, Ֆրանսիա, ՌԴ, «հայերի կողմից» են և միակ ելքը Ղարաբաղը պատերազմի միջոցով «հետ բերելն» է։

Հայկակական կողմերը չպետք է շատ մեծ հույսեր կապեն կամ ոգևորություն ապրեն Մինսկի խմբի հայտարարությունից`Ադրբեջանը հենց պատրաստ լինի ապրիլի կրկնությանը`նրանք դիմելու են այդ քայլին`ոչ Մոսկվայի, ոչ Վաշինգտոնի «զանգերը» հետ չեն պահելու նրանց։ Թուրք–ադրբեջանական համատեղ զորավարժությունները, թուրք օդաչուների տեղակայումն Ադրբեջանի տարածքում`ադրբեջանցի օդաչուների մարզելու կամ նրանց կործանիչներով Ղարաբաղի դեմ հնարավոր գործողություններ սկսելը խոսում է այն մասին, որ Արցախի մասով դիվանագիտական հայտարարությունները չարժեն այն թղթի կտորը, որի վրա դրանք տպվում և տարածվում են։
Ղարաբաղն ու ՀՀ–ը պետք է ինտենսիվորեն պատրաստվեն պատերազմի`Ադրբեջանի կողմից հայկական զինտեխնիկայի խոցումը Սպայքի միջոցով խոսում է այն մասին, որ Ադրբեջանը հաջորդ պատերազմի ընթացքում օգտագործելու է նորագույն զինտեխնիկա`իսրայելական, թուրքական, ռուսական, անգամ սեփական արտադրության`օրինակ անօդաչուներ(Զերբէ) և տարբեր տրամաչափի արկեր։

Ստոկհոլմի խաղաղության հարցերի ուսումնասիրությունների կենտրոնը(SIPRI) հրապարակել է Ադրբեջանի կողմից 2015-2016թթ.-ին գնված զենքերի ցուցակը։ Ադրբեջանին զենքերի հիմնական մատակարարողներն են `Իսրայելը, ՌԴ-ը և Թուրքիան։ SIPRI-ի տվյալներով, նախորդ տարի Ադրբեջանն Իսրայելից գնել է OPV-62 նավեր, Orbiter-1K անօդաչու, «Барак-8» զենիթա-հրթիռային համակարգ, EL/M-2080 Green Pine հակահրթիռային համակարգի ռադարներ, LAHAT թեթև հակատանկային կառավարվող հրթիռներ, Harop անօդաչուներ, SandCat զրահամեքենաներ, Spike-NLOS ունիվերսալ հրթիռներ և այլն։ Բացի այդ, Ադրբեջանն Իսրայելից 2016թ.-ին պատվիրել է «Երկաթե գմբեթ» ՀՕՊ համակարգը։
Բաքուն նաև տարբեր զինատեսակներ է գնել ՌԴ-ից`հիմնականում հարձակողական, ինչպես նաև Ուկրաինայից ու Բելառուսից։ Չմոռանանք նաև նրանց «ավագ եղբայր» Թուրքիայի ու Անկարա-Բաքու ռազմա-տեխնիկական համագործակցության մասին։

Ելնելով վերոնշյալից ու այն հանգամանքից, որ Ադրեջանն ունի սեփական ռազմա-արդյունաբերական համալիր`ժամանակ առ ժամանակ ցուցադրում է զրահամեքենաներ, սեփական արտադրությամբ Զերբե անօդաչուներ, փորձում է ինքնաբավ դառնալ արկերի և այլ զինատեսակներում, Բաքուն պատրաստվում է լայնածավալ պատերազմի, սակայն դա երկարաժամկետ ռազմավարություն է։ Մեծ պատերազմն Ադրբեջանին տնտեսապես ձեռնտու չէ, սակայն լոկալ բնույթի հյուծիչ պատերազմն նրանց մարտավարական նպատակն է լինելու։
Ինչ վերաբերվում է մարտավարական խնդիրներին, նրանք փորձում են միջին և մանր սադրանքներով «բարելավել» իրենց համար շփման գիծն ու դիրքերի կոնֆիգուրացիան, ինչպես դա եղել է ապրիլյան քառօրյայի ժամանակ։

Ադրբեջանը գնում է անօդաչուներ՝ հետախուզական ու հարվածային, կամիկաձե տիպի անօդաչուների սեփական արտադրությունն է սկսել զգալով դրանց արդյունավետությունը ապրիլին։ Անօդաչուները հաջորդ ռազմական գործողությունների ժամանակ օգտագործվելու են թե հետախուզական` ԼՂՀ խորքում զորքերի տեղաշարժը հսկելու, ինչպես նաև հարվածային նպատակներով` հարվածելով թիկունքից առաջնագիծ օգնության շտապող զինտեխնիկայի շարասյուններին, շարքից հանելով ենթակառուցվածքներն ու հարվածի տակ պահելով Քելբաջարի ու Լաչինի ճանապարհները, որպեսզի ՀՀ–ից օգնության ինտենսիվությունը սահմանափակվի։
Հարվածներ կարող են հասցվել նաև Ստեփանակերտի դեռևս չգործարկված օդանավակայանին, թռիչքուղուն և այլն` Երևան–Ստեփանակերտ օդային ճանապարհով ռազմական աջակցությունը խափանելու համար։
Ինչ վերաբերվում է Իսրայելից գնված հակատանկային զենքերին, ապա դրանք օգտագործվելու են ինչպես հարձակողական նպատակներով` Spike լազերային մարտագլխիկներով հրթիռները ունիվերսալ են` դրանք կարելի է տեղակայել ինչպես զրահապատ մեքենաների, այնպես էլ տանկերի, ուղղաթիռների ու օդանավերի վրա։

Իսկ Spike-NLOS հրթիռները թույլ են տալիս խորքից` ուղիղ տեսանելիության առումով պաշտպանված դիրքերից, հարվածներ հասցնել խրամատներին ու ինժեներական կառույցներին`դզոտ, դոտ և այլն։
Բացի այդ, տվյալ զինատեսակները կարող են օգտագործվել տանկային գրոհները խափանելու համար`այդ հակատանկային միջոցներն ու կամիկաձե/հարվածային անօդաչուներն(տեխնիկական միջոցները թույլ են տալիս մարտը վարել առցանց ռեժիմով) կարող են շարքից հանել տանկային ցանկացած գրոհ։

Ադրբեջանը փաստորեն, ըստ գնված զինատեսակների ցուցակի` շատ զինատեսակների մասին տեղեկատվությունը տեղ չի գտնում բաց աղբյուրներում, պատրաստվում է թե հարձակողական, թե պաշտպանական` հայկական կողմի Քռի ափ դուրս գալը կանխող, պատերազմական գործողություններին։

Հայկական կողմերը պետք է լրջորեն վերլուծել ռազմական առկա իրավիճակն ու ելնելով նպատակահարմարությունից ասիմետրիկ, կանխարգելիչ հարվածներ իրականացնեն, քանի դեռ սպառազինությունների մրցավազքում խախտված բալանսը չի հասել կրիտիկական մակարդակի։

Ucom и FAST объединяют искусственный интеллект и зелёные инновации«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследиюПочему Армения не обратилась в ОДКБ во время войныОт выбора автомобиля до покупки — все это в одном месте: Америабанк представит платформу MyCar.am и специальные предложения на Armenian Auto Show Рубеж | Двойная игра: какова цена фальшивой искренности?․ Аршак КарапетянIDBank и фонд «Декавва» поддерживают жителей АрцахаARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мираПри поддержке Ucom установлен ИИ-мониторинговый комплекс для охраны природыПоздравление лидера движения «Всеармянский фронт» с Днем Независимости АрменииЗаявление лидера движения «Всеармянский фронт» по случаю второй годовщине сдачи Арцаха и депортации армянРальф Йирикян встретился с участниками программы Ucom Fellowship Юнибанк — титульный спонсор футбольного клуба «Алашкерт»Колл-центр Юнибанка по будням перешел на круглосуточную работу Ральф Йирикян обсудил с участниками Школы лидерства вызовы современного управления Юнибанк стал главным спонсором AGBU Global Run в поддержку Camp NairiПо новому адресу открылся переименованный филиал Юнибанка «Туманян» Моя задача — чтобы вы трезво оценили ситуацию. Аршак КарапетянUcom продолжает масштабную модернизацию сети, расширяя покрытие 5G и повышая качество связиНи один исторический документ никогда не останавливала агрессора. Аршак КарапетянОтношение армянского народа к русскому народу: глубже, чем геополитика Станьте акционером Юнибанка и приобретите бессрочные облигации с доходностью 13,25%Оценка действий российского миротворческого контингента в Арцахе. Аршак КарапетянПолный каталог Armflix вновь доступен на UplayВсё, что я говорю, оно опирается на факт. Аршак Карапетян Верите вы мне или не верите — это ваше дело, но от этого сказанное мной не перестает быть правдой Что будет если 102-я российская военная база выйдет из Армении? Арутюн Арутюнян: «Власти не намерены подавать заявку на членство в ЕС, а закон приняли, чтобы не допустить референдума» Что если 102-я российская военная база выйдет из Армении? Алиев наступает, Ереван оправдывается: К чему приведет «мир» по-азербайджански и как это остановитьПрисоединяйтесь к Движению "Всеармянский фронт". Вместе мы победим! Ucom стал технологическим партнером Coca-Cola Fest 2026Воспитанники «Оррана» начали новый учебный год при поддержке инициативы «Сила одного драма»Верите вы мне или не верите — это ваше дело, но от этого сказанное мной не перестает быть правдой. Аршак КарапетянСтипендиаты «Армянских виртуозов» — на сцене IV Международного фестиваля молодежных оркестров мираЮнибанк запустил акцию «U-Teenager»: главный приз — обучение в зарубежном университете«Юниспорт» вышел в основной раунд Лиги чемпионов по футзалу Выпускники курса по кибербезопасности приняли участие в программе Ucom «Junior Academy» Ucom представляет тарифные планы Green, превращая повседневную связь во вклад в защиту окружающей средыКто на самом деле предатель. Раскрытие генерала Карапетян Ucom представляет специальное предложение «Unity — снова в школу» к новому учебному годуОбновленный Центр продаж и обслуживания Ucom открылся на улице Саят-Нова 7 в Гюмри Ответье честно на эти вопросы. Аршак Карапетян«Юниспорт» примет участие в Лиге чемпионов УЕФА по футзалуПредатель в одном прав: если народу что-то не нравится, пусть делают революцию. Аршак КарапетянИстория покажет, кто друг, а кто враг. Аршак Карапетян Парламентская реформа Казахстана: первые выборы и новый Курултай Арам Барсегян назначен генеральным директором Team Telecom Armenia, Айк Есаян возглавит группу компаний Team Поздравительное письмо Его Святейшеству Гарегину II с 75-летием Поздравление лидера движения «Всеармянский фронт» по случаю Дня принятия Декларации о независимости АрменииКазахстан выбирает новый парламент — Курултай