Հենրիխ Մխիթարյանը՝ մրցաշրջանի լավագույն գոլի հեղինակ (տեսանյութ)
ВИДЕО«Մանչեսթեր Յունայթեդը» Հենրիխ Մխիթարյանի «կարիճի հարվածով» գոլը «Սանդերլենդի» դարպասը ճանաչել է լավագույն ակումբային գոլն այս մրցաշրջանում: Գոլային փոխանցումը կատարել է շվեդ հարձակվող Զլատան Իբրահիմովիչը:
«Չէի կարող վրիպել, քանի որ գնդակը ստացել էի աստծուց: Չէի կարող պատկերացնել, որ կարող եմ այդպիսի գոլ խփել, ես չգիտեմ, թե ինչ տեղի ունեցավ»,- ասել է Մխիթարյանը:
«Օլդ Տրաֆորդում» տեղի է ունեցել ակումբային մրցանակաբաշխության արարողությունը: Մխիթարյանի գոլը ստացել է երկրպագուների քվեարկության մասնակիցների 57 տոկոսը: Երկրորդ տեղում անգլիացի Ուեյն Ռունիի գոլն է «Սթոք Սիթիի» դարպասը՝ 13 տոկոս, երրորդ տեղում է ֆրանսիացի Պոլ Պոգբայի գոլը «Սուոնսիի» դարպասը՝ 9 տոկոս:
Նյութը՝ Sport.news.am-ի
1
Почему Армения не обратилась в ОДКБ во время войны
2
«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследию
3
При поддержке Ucom установлен ИИ-мониторинговый комплекс для охраны природы
4
ARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мира
5
От выбора автомобиля до покупки — все это в одном месте: Америабанк представит платформу MyCar.am и...



