1. Նպատակային գովազդի հեռացում: Նպատակային գովազդից խուսափելու համար պարզապես պետք է սոցցանցի լեզուն դարձնել անգլերեն։ Եթե սոցցանցն անգլերեն օգտագործելը ձեզ համար դժվար է, ապա ռուսերենի փոխարեն՝ կարող եք լեզուն դարձնել «Советский»։
2. Էլեկտրոնային փոստին ուղարկեք նամակներ: Ռուսական սոցցանցը հնարավորություն է տալիս նամակագրություն իրականացնել ոչ միայն հարթակի ներսում, այլև դրանից դուրս։ Օգտատիրոջ անվան փոխարեն կարող եք հավաքել էլեկտրոնային փոստի հասցեն, և նամակներ ուղարկել հենց այդ հասցեով։
3. Անմիջապես ուղարկեք էկրանի նկարը: Սոցիալական ցանցում էկրանի նկարն ուղարկելու համար պատրադիր չէ այն տեղադրել Paint-ում, ապա պահպանել համակարգչում: Պարզապես անհրաժեշտ է սեղմել PrtScr ստեղնը, այնուհետև չաթի տողում սեղմել Cntr+V:
4. Խմբագրեք նորությունների պատը: Սոցիալական ցանցում կարող եք խմբագրել նորությունների պատը: Կարող եք նշել, թե որ աղբյուրներից չեք ցանկանում ստանալ նորություններ, և այլն: Խմբագրումների համար կարող եք օգտվել վերին աջ անկյունում տեղադրված կարգավորումների բաժնից:
5. Տեղափոխեք երգերը ձեր փլեյ-լիստ: Սոցցանցում կարող եք երաժշտություն լսել, ոչ միայն «Аудиозаписи» բաժնում, այլև ցանկացած էջում: Երաժշտությունը միանում է վերին հատվածում տեղադրված մինի փլեերի շնորհիվ: Ստեղծելով փլեյ-լիստ՝ դուք կարող եք փոխել երգերի հերթականությունը: Ի դեպ, դա չի անդրադառնա «Аудиозаписи» բաժնում երգերի հերթականության վրա:
6. Անվճար ստացեք ձայներ: «ВКонтакте»-ում ձայներն անհրաժեշտ են նվերներ ուղարկելու, որոշ խաղեր խաղալու կամ նոր սթիքերներ գնելու համար: Շատերը համոզված են, որ այդ ձայները հնարավոր է ստանալ միայն հաշիվը լիցքավորելու դեպքում, սակայն դա այնքան էլ այդպես չէ:
Անվճար ձայներ ստանալու համար պետք է կարգավորումներում գտնել «Платежи и переводы» բաժինը: Սեղմեք «Пополнить баланс», որտեղ կարող եք գտնել հաշիվը լիցքավորելու տարբեր եղանակներ: Այստեղ պետք է ընտրել «Специальные предложения» տողը: Այստեղ կարող եք կատարել մի քանի հանձնարարություններ, որոնցից հետո կստանաք անվճար ձայներ:
7. Օգտագործեք բոթերը: Բոթերն ավտոմատացված զրուցակիցներ են, որոնք նախատեսված են որոշակի խնդիրներ լուծելու համար: Նրանք կարողանում են հասկանալ QR կոդը, թարգմանել տեքստեր, ճանաչել երաժշտությունը, ինչպես նաև իրականացնել տասնյակ այլ գործողություններ: Այս գործառույթներն ակտիվացնելու համար պարզապես գրեք бот բառը չաթերի որոնման հատվածում:
Սիրարփի Աղաբաբյան



