«Աշխարհի պատուհանները»՝ պորտուգալացի արվեստագետի գունագեղ ֆոտոնախագիծը (լուսանկարներ)
ЛАЙФՊորտուգալացի արվեստագետ Անդրե Վինսենտ Գոնսալվեսը միշտ հետաքրքրված է եղել շենքերի պատուհաններով, դրանց ճարտարապետական գեղեցկությամբ, այդ պատճառով նա սկսել է իր «Աշխարհի պատուհանները» կոչվող նախագիծը, գրում է Bored Panda-ն։
Նա այցելել է Պորտուգալիայի տարբեր քաղաքներ և լուսանկարել ամենատպավորիչ օրինակները, ապա դրանք միացրել է մեկ լուսանկարի մեջ և ստացել գունագեղ պատկերներ։
Գոնսալվեսը սովորել է Էվորայի համալսարանի համակարգչային տեխնոլոգիաների բաժնում, ապա տեղափոխվել Իտալիայում գտնվող Տրենտո համալսարան, որտեղ նա սկսել է տարվել լուսանկարչությամբ և փոխել է մասնագիտությունը։
«Ինչպես տների և շենքերի ճարտարապետությունն ու դիզայնն է փոփոխվում ըստ տարածաշրջանների, այնպես էլ դրանց պատուհանները։ Պատուհանները դարերի ընթացքում մեծ հեղափոխություն են ապրել՝ պատի մեջ սովորական անցքից վերածվելով գեղեցիկ արվեստի գործերի»,-ասել է Գոնսալվեսը։
Վենետիկ

Էրիսեյրա

Բուրանո

Էվորա

Ալպեր

Ալբուֆեյրա

Գիմարաեշ

Լիսաբոն

Պորտու

Սեսիմբրա

Տրենտո

Աղբյուրը՝ Tert.am
1
Уничтожить половину собственного народа? Анатомия эйфории власти и государственности: «Паст»
2
«Решается судьба Армении»: граждане призывают к участию в выборах
3
Почему Россия наказывает армянский народ? «Паст»
4
От Армении до Балтики. кольцо сжимается-распределённая война в новой фазе. ответ России
5
Поздравительное послание лидера движения «Всеармянский фронт» по случаю Дня России



